Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 08.02.2021
Հարգելի՛ սյունեցիներ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորիս համայնքում՝ Մաշտոցի 3 հասցեում, ս ․ թ ․ փետրվարի 12 -ին՝ ժամը 11։00-ից սկսած, կկատարի քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար խնդրում ենք նախապես հերթագրվել մարզպետարանում՝ զանգահարելով +374 285 4 42 87 հեռախոսահամարով։

ԱՅՑ ԽՈԶՆԱՎԱՐ 08.02.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փետրվարի 7-ին այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ՝ բնակիչների հետ հանդիպելու եւ նրանց խնդիրներին տեղում ծանոթանալու համար։ Հավաքվածները մի շարք հարցեր են բարձրացրել մարզի ղեկավարի հետ զրույցի ընթացքում՝ սահմաններ, ճանապարհների բարեկարգում, անասնաբուժական ծառայություն, սեփականության վկայականների ստացում, խմելու ջրի ակունքների, արոտավայրերի ու խոտհարքների անվտանգություն, անասունների մթերման հարց, սոցիալական ու այլ խնդիրներ:...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 08.02.2021
Հարգելի՛ սյունեցիներ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Մեղրի համայնքում՝ համայնքապետարանի վարչական շենքում, ս ․ թ ․ փետրվարի 11 -ին՝ ժամը 11։00-ից սկսած, կկատարի քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար խնդրում ենք նախապես հերթագրվել մարզպետարանում՝ զանգահարելով +374 285 4 42 87 հեռախոսահամարով։

ԱՅՑ ԴՊՐՈՑ, ՀԱՆԴԻՊՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ 05.02.2021
Փետրվարի 4-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելեց Սյունիքի միջնակարգ դպրոց (Կապան համայնք)։ Մարզպետի այցը համընկավ դպրոցի ընդհանուր ծնողական ժողովին, ու օգտվելով առիթից՝ նա զրուցեց նաեւ հավաքված ծնողների հետ, հետաքրքրվեց գյուղի բնակիչների հոգսերով ու խնդիրներով։ Ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին մարզի ղեկավարին ու բարձրաձայնեցին խնդիրների մասին։ Մելիքսեթ Պողոսյանը հետաքրքրվեց հատկապես Արցախից այստեղ տեղափոխված աշակերտների ուսման պայմաններով, նրանց ...

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ 03.02.2021
Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն` Վահե Արզումանյան) կազմակերպել էր «Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակին։ Ի թիվս այլ միջոցառումների, Բանակի տոնի կապակցությամբ նախաձեռնվեցին այցելություններ Սյունիքի ինքնապաշտպանական ջոկատների կամավորներին՝ նրանց տանելով անհրաժեշտ պարագաներ, նաեւ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի երեխաների գրած նամակները։ Իսկ հունվարի 30-ին...

ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ 02.02.2021
Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2020 թվականի աշխատանքները։ Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, ԱԻՆ-ի մարզային տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզպետարանի, համայնքապետարանների, ԱԻՆ-ի հետ համագործակցող կառույցների, ուժային կառույցների աշխատակիցներ։ Անցած տարում Սյունիքի մարզային...