Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ 03.12.2020
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 3-ի 1919 - Ա որոշմամբ Հունան Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից: Հունան Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նոյեմբերի 30-ին։

Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան 27.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և դրան հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար: «Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, ովքեր նաև մարտական...

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ 24.11.2020
Որդեգրել ցանկացող անձանց համար առցանց կազմակերպվում եւ անց են կացվում նախապատրաստական դասընթացներ։ Հետաքրքրվողները դասընթացի ծրագրի մանրամասներին, ժամանակացույցին ու բովանդակությանը կարող են ծանոթանալ հետեւյալ հղումով ․ http://syunik.mtad.am/files/docs/51581.pdf

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.11.2020
-Այսօրվանից սկսվել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրելու համար դիմումների ընդունումը առցանց տարբերակով՝ https://dimum.ssa.am/ կայքի միջոցով: -Աջակցության չափը՝ յուրաքանչյուր մարդու համար, կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000-ական դրամ։ - Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու: - Գումարները վճարվելու են Հայփոստի միջոցով:...

Հարգելի՛ պարոն Ալեքսանյան, ասում եք, որ լավ եք ճանաչում ինձ։ Եթե, իսկապես, լավ եք ճանաչում ինձ, պետք է իմանայիք ու կարծում եմ՝ գիտեք (մեկ անգամ չէ, որ Ձեզ հյուրընկալել եմ ՝ նույնիսկ այս դժվարին օրերին), որ որտեղ էլ լինեմ (Կապան, Մեղրի, Քաջարան, Գորիս, Տեղ, Տաթեւ, Սիսիան, Գորայք, մարզի ցանկացած բնակավայր) աշխատասենյակիս դռները միշտ բաց են եղել, ես էլ մշտապես պատրաստ եմ համագործակցության։ Գայիք, բերեիք Ձեր առաջարկները, քննարկեինք, գտնեինք յուրաքանչյուրիս աշխատանքի ճակատը ու միասին...

ԲՈԼՈՐՍ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ 04.11.2020
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձից 9 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ միանալով «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին։