Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ 29.09.2021
Սեպտեմբերի 27-ից սկսվել ու ամենօրյա պարբերականությամբ մարզպետարանում շարունակվում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հանդիպում-խորհրդակցությունները մարզի դպրոցների տնօրենների հետ։ Մարզի ղեկավարը ցանկանում է ոչ թե ավանդական մեկանգամյա ընդհանուր հավաքով, այլ փոքր խմբով առանձին հանդիպումների միջոցով մանրամասնորեն տեղեկանալ դպրոցների խնդիրներին ու նաեւ խոսել հանրակրթությանը վերաբերող իր պահանջների մասին։ Կրթօջախների ղեկավարները նախ ներկայացնում են ուսհաստատությունները, դրանցում կրթական...

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ 23.09.2021
ՀՀ Սյունիքի մարզպետի N 377-Ա որոշմամբ Դավիթ Ղուլունցը 2021թ․ սեպտեմբերի 24-ից նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ նորընտիր համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կստանձնի լիազորությունները։ Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը եւ մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը Դ․ Ղուլունցին ներկայացրել են Տեղի համայնքապետարանի աշխատակազմին։...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2021
Սիրելի՛ սյունեցիներ Բարդ ու դժվարին ժամանակներում ենք դիմավորում Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։ Գրեթե մեկ տարի առաջ մեզ պատուհասած պատերազմի տարելիցը կլրանա շուտով․․․ Բայց, թե՛ 30-ամյա մեր անկախ պետականության ճանապարհի, թե՛ 2020-ի աշնան պատերազմի դասերը գալիս են հուշելու, որ ինքնիշխանություն ունենալու մեր իրավունքի համար պայքարն ամեն պահ ու անընդհատ շարունակվում է, որ պետք է ամուր պահել ու փայփայել հայրենիքի համար գերագույն արժեք անկախությունը։ Այդ դասերից...

21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2021Թ․ 21.09.2021
Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները՝ գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի գլխավորությամբ այսօր ծաղկադրում են կատարել Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ ի հիշատակ ՀՀ անկախության համար կյանքը զոհած հայորդիների։ Օրվա մեկնարկին Էդ․Մարտիրոսյանը Կապանի N զորամասում մասնակցել է Անկախության տոնին նվիրված հանդիսավոր միտինգին։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ 19.09.2021
Այս շաբաթավերջին ՀՀ-ում ԱՄՆ լիազոր եւ արտակարգ դեսպան Լին Թրեյսին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյի հետ (ղեկավարել է դեսպանությունը 2001-2004թթ.) այցելել է Սյունիքի մարզ։ Սեպտեմբերի 18-ին նրանք Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանին։

ԱՅՑ ՈՒ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ՝ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ 16.09.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ սեպտեմբերի 15-ին այցելել է ՀՀ-ում մեկնարկած՝ պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների տեղակայման վայրերից մեկն ու հանդիպել հավաքի մասնակիցներին։ Մարզպետի որոշմամբ եռամսյա վարժական հավաքների ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու եւ ցուցաբերած կարգապահության համար նրանցից երկու հոգի՝ պատվոգրի, երկու հոգի թանկարժեք նվերի...


