Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՈՒ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԴԱՍ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԴՊՐՈՑՈՒՄ 05.05.2021
Մայիսի 4-ին Խնձորեսկի Գ․ Սեւունցի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում «Սյունյաց հողը անարատ է» խորագրով, որի առիթը կրթօջախի՝ Սյունիքի մարզում 2019-2020 ուստարվա լավագույնը ճանաչված երեք դպրոցներից մեկը լինելն էր։ Ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, այլ աշխատակիցներ։ Միջոցառման ընթացքում նախ աշակերտները հանդես եկան գրական-երաժշտական...

ՀԵՐՔՈՒՄ 05.05.2021
Այսօր համացանցում տարածված տեղեկեությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սեւ լճի տարածքը, ներթափանցելով նաեւ Սյունիքի մարզի տարածք, չի համապատասխանում իրականությանը։ Հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, եւ այս պահին էլ յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որեւէ տարածք Սեւ լիճ արգելավայրում չի զիջվել։ Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի...

ԱՐՔԱՅԱՆԱՐՆՋԻ ՉՈՐԱՆՈՑՆԵՐ՝ ՄԵՂՐԻՈՒՄ 04.05.2021
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից ֆինանսավորվող «Պատուհան 1 - Դիվերսիֆիկացման եւ պարենային անվտանգության» ծրագրով Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ, Ալվանք բնակավայրերի շահառուների համար կառուցվում են քամու չորանոցներ, որոնք նախատեսված են արքայանարնջի՝ կախովի տարբերակով չորացման համար: «Պատուհան 1» ծրագրի նպատակն է բարձրացնել թիրախային տարածքներում խոցելի խմբերի` կանանց եւ երիտասարդների կողմից...

ՕԽՏԱՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՓԱՌՔԻ ԱՆԿՅՈՒՆ ԲԱՑՎԵՑ 03.05.2021
Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը Օխտարի միջնակարգ դպրոցում (Կապան համայնք) մասնակցեցին Արցախյան վերջին պատերազմում հերոսացած` դպրոցի շրջանավարտ Կարեն Գրիգորյանի անունը կրող «Փառքի եւ հավերժության անկյունի» բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսի ծնողները, դպրոցի՝ պատերազմի ժամանակ վիրավորված շրջանավարտները, ԵԿՄ անդամներ ու այլ հյուրեր: Անկյան բացման...

ԱՅՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 30.04.2021
Ապրիլի 29-ին, շարունակելով այցերը մարզի սահմանամերձ բնակավայրեր, Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը, փոխմարզպետ Կարո Ավանեսյանի գլխավորությամբ, այցելել է Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ, Սրաշեն, Շիկահող ու Ճակատեն գյուղեր։ Գյուղերում խմբի անդամները հանդիպումներ են ունեցել վարչական ղեկավարների ու բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, նաեւ եղել սահմանային դիրքերում, հանդիպել զինվորների ու հրամանատարների հետ։ Կարո Ավանեսյանը նաեւ գյուղերի դպրոցներ է...

ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ 29.04.2021
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ 500 մլն դրամ է հատկացվել Սյունիքի մարզպետարանին՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով Սյունիքի...


