Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ 24.11.2020
Որդեգրել ցանկացող անձանց համար առցանց կազմակերպվում եւ անց են կացվում նախապատրաստական դասընթացներ։ Հետաքրքրվողները դասընթացի ծրագրի մանրամասներին, ժամանակացույցին ու բովանդակությանը կարող են ծանոթանալ հետեւյալ հղումով ․ http://syunik.mtad.am/files/docs/51581.pdf

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.11.2020
-Այսօրվանից սկսվել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին դրամական աջակցության տրամադրելու համար դիմումների ընդունումը առցանց տարբերակով՝ https://dimum.ssa.am/ կայքի միջոցով: -Աջակցության չափը՝ յուրաքանչյուր մարդու համար, կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000-ական դրամ։ - Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու: - Գումարները վճարվելու են Հայփոստի միջոցով:...

Հարգելի՛ պարոն Ալեքսանյան, ասում եք, որ լավ եք ճանաչում ինձ։ Եթե, իսկապես, լավ եք ճանաչում ինձ, պետք է իմանայիք ու կարծում եմ՝ գիտեք (մեկ անգամ չէ, որ Ձեզ հյուրընկալել եմ ՝ նույնիսկ այս դժվարին օրերին), որ որտեղ էլ լինեմ (Կապան, Մեղրի, Քաջարան, Գորիս, Տեղ, Տաթեւ, Սիսիան, Գորայք, մարզի ցանկացած բնակավայր) աշխատասենյակիս դռները միշտ բաց են եղել, ես էլ մշտապես պատրաստ եմ համագործակցության։ Գայիք, բերեիք Ձեր առաջարկները, քննարկեինք, գտնեինք յուրաքանչյուրիս աշխատանքի ճակատը ու միասին...

ԲՈԼՈՐՍ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ 04.11.2020
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձից 9 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ միանալով «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին։

1. Ընտանեկան նպաստ է ստացել 1702 ընտանիք։ 2. Սոցիալական նպաստ է ստացել 1012 ընտանիք։ 3. Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 101 ընտանիքի։ 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 7 ընտանիք ։ 5. Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն է ստացել 40 ընտանիք ։ 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 31 քաղաքացու։ 8. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում...

ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՆ ՊԵՏՔ 02.11.2020
Հարգելի՛ սյունեցիներ Տեղեկացնում ենք, որ այսօրվա դրությամբ Սյունիքի մարզում նոր կորոնավիրոսային հիվանդություն ունի 754 մարդ․ նրանցից 26 հոգի հոսպիտալացված է Սիսիանի ԲԿ-ում, 35 հոգի՝ Կապանի ԲԿ-ում, 693 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։ Մարզում մինչ օրս նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել։ Կրկին ու կրկին կոչ ենք անում ՝ թո՛ւյլ տվեք բժիշկներին ու բուժաշխատողներին զբաղվել մարտական գործողությունների հետեւանքով...