Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2021

Սիրելի՛ սյունեցիներ Մեր տոնացույցում այսօր Հաղթանակի եւ խաղաղության տոնն է։ Մայիսի 9-ը մեզ համար նշանավորվեց նախ 1945-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով․ բազում հայորդիներ մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին, այդ պայքարին իրենց մասնակցությունն ունեցան նաեւ հազարավոր սյունեցիներ, նրանց գրեթե կեսը չվերադարձավ, ունեցանք նաեւ Խորհրդային միության հերոսներ․ այս ամենը մեր հայրերն ու պապերն արեցին լուսավոր ապագայի ու այն ժամանակվա խորհրդային հայրենիքի ազատագրման համար։...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 08.05.2021

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ սյունեցիներ, իմ զինակից պատվելի՛ երկրապահներ Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ։ Հայոց բանակի կազմավորման հիմքն է եղել Երկրապահ կամավորականների միությունը։ Սակայն, կանոնավոր զինված ուժերի կազմավորումից հետո էլ չմարեց նրա դերը․ Երկրապահն իր անգնահատահելի դերակատարումն ունեցավ թե՛ առաջին Արցախյան, թե՛ Ապրիլյան քառօրյա, թե՛ 2020-ի Արցախյան նոր պատերազմում։ Մեր շարքերը ամեն պատերազմի արդյունքում, ցավոք, նոսրացել են, մեր եղբայրների...

ԻՐԱԶԵԿՈՒՄ

ԻՐԱԶԵԿՈՒՄ 06.05.2021

Հարգելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը՝ https://pay.e-community.am կայքը, որը հնարավորություն է տալիս հարկատուներին կատարել անշարժ գույքի եւ փոխադրամիջոցի գույքահարկի վճարումն առցանց եղանակով: Այսուհետ կարող եք Ձեր գույքի համար պարզ եւ հարմար վճարումներ կատարել մեկ ընդհանուր միջավայրում՝ առանց այցելելու համայնքապետարան կամ բանկ։    

ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՈՒ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԴԱՍ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԴՊՐՈՑՈՒՄ

ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՈՒ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԴԱՍ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԴՊՐՈՑՈՒՄ 05.05.2021

Մայիսի 4-ին Խնձորեսկի Գ․ Սեւունցի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում «Սյունյաց հողը անարատ է» խորագրով, որի առիթը կրթօջախի՝ Սյունիքի մարզում 2019-2020 ուստարվա լավագույնը ճանաչված երեք դպրոցներից մեկը լինելն էր։ Ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, այլ աշխատակիցներ։ Միջոցառման ընթացքում նախ աշակերտները հանդես եկան գրական-երաժշտական...

ՀԵՐՔՈՒՄ

ՀԵՐՔՈՒՄ 05.05.2021

Այսօր համացանցում տարածված տեղեկեությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սեւ լճի տարածքը,   ներթափանցելով նաեւ Սյունիքի մարզի տարածք, չի համապատասխանում իրականությանը։ Հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, եւ այս պահին էլ   յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որեւէ     տարածք Սեւ լիճ արգելավայրում չի զիջվել։ Այն, որ   այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի...

ԱՐՔԱՅԱՆԱՐՆՋԻ ՉՈՐԱՆՈՑՆԵՐ՝ ՄԵՂՐԻՈՒՄ

ԱՐՔԱՅԱՆԱՐՆՋԻ ՉՈՐԱՆՈՑՆԵՐ՝ ՄԵՂՐԻՈՒՄ 04.05.2021

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից ֆինանսավորվող «Պատուհան 1 - Դիվերսիֆիկացման եւ պարենային անվտանգության» ծրագրով Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ, Ալվանք բնակավայրերի շահառուների համար կառուցվում են քամու չորանոցներ, որոնք նախատեսված են արքայանարնջի՝ կախովի տարբերակով չորացման համար: «Պատուհան 1» ծրագրի նպատակն է բարձրացնել թիրախային տարածքներում խոցելի խմբերի` կանանց եւ երիտասարդների կողմից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-06 17:15:12