Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ <<ԸՆԹԵՐՑՄԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ 2017>> ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 23.03.2017
Մարտի 22-ին Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում անցկացվեց <<Ընթերցման օլիմպիադա 2017>> միջոցառման մարզային փուլը, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի 42 աշակերտներ: Մարզային փուլին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, ով ողջունեց և շնորհավորեց օլիմպիականներին: Օլիմպիադայի ընթացքում կարևորվում է սահուն ընթերցանությունը, առոգանությունը, արտահայտչականությունը և գրքի բնագրին ծանոթ լինելը: Մարզային օլիմպիադան անցկացվեց 2 փուլով....

ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 17.03.2017
«Պետությունը պաշտպանության շրջանակներում նախապատրաստելու 2017 թվականի մարզումների անցկացման պլան ժամանակացույցի մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված և ՀՀ Սյունիքի մարզպետի 2017թ. մարտի 14-ի N39-Ա որոշման համաձայն` 2017 թվականի մարտի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում կառավարման կետերի աշխատանքային խմբերի հետ անց են կացվել շտաբային ուսումնական մարզումներ։ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, շտաբային ուսումնական մարզումների ղեկավար Վարդան Դավթյանը մարզպետարանի...

«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 14.03.2017
Մարտի 17-ին, 18-ին, 19-ին Տեղ, Գորիս և Սիսիան համայնքներում իրականացվելու է «Բաց դռների օր» առողջապահական միջոցառումը, որի շրջանակներում Երևան քաղաքից ժամանած առաջատար բժիշկ-մասնագետները` նյարդաբան, սրտաբան, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, ուռուցքաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, մաշկաբան, անոթաբան, ուռոլոգ, վնասվածքաբան, մանկաբույժ, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն: Տեղում միջոցառումը կկայան մարտի 17-ին ժամը 11:00-ից՝ «Տեղի առողջության առաջնային պահպանման...

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 10.03.2017
Փետրվարի 18-ից մինչև մարտի 6-ը Կապանի <<Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ում անցկացվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Օլիմպիադան անցկացվեց 16 առարկաներից, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 828 աշակերտ: Մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած 108 աշակերտ իրավունք է ստացել մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, որը կմեկնարկի մարտի 11-ին:

ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ԿԱՆԱՅՔ 09.03.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում մասնակցել է կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է սյունեցի կանանց, նրանց մաղթել ամենայն բարիք, ընտանեկան ջերմություն և երջանկություն: Տոնի կապակցությամբ մարզի ղեկավարը շնորհակալագրեր ու դրամական պարգևներ հանձնեց կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտներում աչքի ընկած մի շարք կանանց:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶՈՒՄ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 07.03.2017
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններից հավաքագրված 2017 թվականի փետրվար ամսվա ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն. հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը ծնունդներ Որից տղաներ Որից աղջիկներ...