Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Սյունիքի մարզխորհրդի անդրանիկ նիստը 22.03.2011

Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ընթացիկ տարվա առաջին մարզխորհրդի նիստը: Նախ` մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ փոխավարչապետի, տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախարարների, պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարների հետ քննարկված Սյունիքի մարզպետի 2010թ. գործունեության արդյունքների գնահատման վերջնական տարբերակը...

Վերընտրվեցին գործող գյուղապետերը 21.03.2011

Սյունիքի մարզի 6 համայնքներում մարտի 20-ին անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ: Դրանցից 4-ում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում վերընտրվել են գործող գյուղապետերը...

78 սյունեցի դպրոցականներ կմասնակցեն առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին 16.03.2011

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին այս տարի կմասնակցի սյունեցի 78 աշակերտ` 15 առարկայից:Ինչպես պատասխանատուներն են հավաստում, օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները գոհացուցիչ են: Հատկապես աշխարհագություն, պատմություն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն առարկաներից աշակերտները բարձր առաջադիմություն են ցուցաբերել: Մարզային փուլին մասնակցած 460 աշակերտից 125-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր:

Սյունիքի մարզպետը հանդիպել է Ռիք Հաուսի հետ 15.03.2011

Մարտի 15-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարտի 15-ին հանդիպել է եռօրյա աշխատանքային այցով հերթական անգամ Կապան ժամանած «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ սեփականատեր «Dandee Precious Metals» կանադական ընկերության Բուլղարիայի եւ Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հաուսի հետ:

Մարզերում ամփոփվեցին զարգացման ծրագրերի քննարկումները 12.03.2011

Սյունիքի մարզում այսօր անցկացված խորհրդակցությամբ ամփոփվեց մարզային զարգացման ծրագրերի քննարկումների ընթացիկ փուլը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը ներկայացվեցին Սյունիքի մարզի 2010-2013թթ. զարգացման ծրագրով իրականացված եւ իրականացվելիք աշխատանքները, նախատեսվող ներդրումների ծավալները:

Ավելացել է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 11.03.2011

Սյունիքում վերջին տարիներին նկատվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների թվի աճ: Մարզում մանկապարտեզ է հաճախում 3852 երեխա, ինչը 23 տոկոսով ավելի է նախորդ ցուցանիշից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-10-15 17:31:30