Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Գեւորգյանն այցելեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան 29.06.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան, մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ կապիտալ շինարարության ծրագրերի ընթացքին։ Ա. Գեւորգյանն այցն սկսեց Անգեղակոթ համայնքից, որտեղ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով վերակառուցվում է համայնքային կենտրոնը։ Զեկուցվեց, որ այն նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին։ Համայնքում պետբյուջեի միջոցներով ընթացքում է նաեւ դպրոցի հիմնանորոգումը, որն...
Նշվեց անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը 28.06.2011
Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մարդաշատ էր Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրը: Արցախյան պատերազմում անհետ կորած կապանցի 18 ազատամարտիկների պատվին կանգնեցված խաչքարին ծաղիկներ դրեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերները, զինվորականներ, դպրոցի տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ...
Ընդունելությանը մասնակցեց 46 մարդ 27.06.2011
2011թ. հունիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էր 49 մարդ, մասնակցեց 46 -ը...
Համայնքային ծառայողի 38 թափուր պաշտոն` Սյունիքում 25.06.2011
Սյունիքի մարզում առկա 399 համայնքային ծառայողի պաշտոններից թափուր է 38-ը: Դրանցից 11-ը, օրենքով սահմանված կարգով, լրացվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով: Համայնքային ծառայողի թափուր պաշտոնների համար մարզում արդեն հայտարարվել է 28 մրցույթ, որոնցից մի քանիսն արդեն կայացել են:
Սյունեցի երեխաները կհանգստանան Հանքավանում 24.06.2011
Ինչպես ամեն տարի, այս ամռանը եւս սյունեցի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների մինչեւ 14 տարին լրացած 140 երեխաներ կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» եւ «Լուսաբաց» ճամբարներում...
Սյունիքի դպրոցները կապահովվեն շախմատի մասնագետներով 22.06.2011
Մինչեւ նոր ուսումնական տարվա սկսվելը, Սյունիքի մարզային ենթակայության բոլոր 116 դպրոցներն ապահովված կլինեն «Շախմատ» առարկան դասավանդող ուսուցիչներով: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ' եկող ուսումնական տարում այն պարտադիր առարկա է դարձել հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում...