Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հիմնանորոգվել է Տանձատափի դպրոցը 25.10.2011
Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղում հոկտեմբերի 25-ին հանդիսավորությամբ բացվեց հիմնանորոգված դպրոցի շենքը։ Այն հիմնանորոգվել է "ԱՄՆ հայ կրթական հիմնարկության" հայաստանյան մասնաճյուղի կողմից` բարերար-ամուսիններ Վահիկ և Ալիսա Պետրոսյանների ներդրած 5 մլն դրամ գումարով։ Ամբողջովին փոխվել են գյուղի միհարկանի դպրոցի շենքի դռներն ու լուսամուտները, հատակը, նորոգվել է սանհանգույցը, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, նորացվել է դպրոցական գույքը։
Ավագ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքի մեջ է 20.10.2011
Մարզկենտրոն Կապանում' այս տարվա հուլիսին փլված թիվ 2 ավագ դպրոցի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տեղեկատվության, մասնագետների կողմից որոշվել է շինարարությունն իրականացնել դպրոցի նախկին շենքի ետնամասում' սպորտ-հրապարակի տեղում: Հին, փլված չորսհարկանի շենքի փոխարեն կկառուցվի եռահարկ նոր դպրոց: Շինարարական աշխատանքների նպատակով այս տարվա համար ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 180 մլն դրամ:...
Սյունիքում գործազրկության մակարդակը նվազել է 19.10.2011
Վերջին տարիներին Սյունիքի մարզում շարունակում է նվազել գրանցված գործազուրկների թիվը: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տվյալներով' այս տարվա անցած 9 ամիսներին գործազրկության մակարդակը 9 տոկոս է' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10,1 տոկոսի փոխարեն: Մարզում աշխատանք է փնտրում 6457 մարդ' 1176-ով պակաս, քան նախորդ տարվա 9 ամիսներին: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 551 մարդ, նպաստ է ստանում 120 գործազուրկ: Մասնագիտական ուսուցման դասընթացներ են կազմակերպվում աշխատանք...
Մարզի համայնքներում արձանագրվել է սեփական եկամուտների հավաքագրման աճ 18.10.2011
Այս տարվա անցած 9 ամիսներին Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածի 83,5 տոկոսի չափով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 11,2 տոկոսով կամ 64580.8 հազար դրամով: Ըստ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության տեղեկատվության, աճել են գույքահարկի և համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարների հավաքագրման ցուցանիշները` համապատասխանաբար 21,4 և 20,5 տոկոսներով: Հողի հարկի գանձումները անցած 9 ամիսներին իրականացվել են 100 տոկոսով:
Պարզաբանում հրապարակման վերաբերյալ 18.10.2011
Անդրադառնալով “Հրապարակ” օրաթերթում հոկտեմբերի 18-ի հրապարակումներից մեկին, որում մասնավորապես ասված է, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բուժհետազոտություն է անցել Մոսկվայում, նշենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում : ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ չունի և նման բուժհետազոտության անհրաժեշտություն չկա: Մարզպետը ՌԴ մայրաքաղաք է մեկնել ոչ աշխատանքային օրերին, որի նպատակը մեկն է եղել` գործնական հանդիպումների միջոցով խթանել...

Մեկնարկել է մարդահամարի գործընթացը 13.10.2011
Հոկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 8.00-ին Սյունիքի մարզում սկսվեց մարդահամարի գործընթացը: Մինչ այդ մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի կողմից նախապատրաստական աշխատանքներ են տարվել այն կազմակերպված և արդյունավետ անցկացնելու համար: