Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ 08.06.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Մարզպետը ողջունել է դեսպանի երկրորդ այցը Սյունիք, իսկ Քրիստինա Քվինը պատմել է աշխատանքային այցի նախորդ օրերին մարզի համայնքներում ունեցած հանդիպումների մասին։ Նա հետաքրքրվել է հատկապես Տեղ համայնքում ու մարզի սահմանային այլ բնակավայրերում ստեղծված ներկա անվտանգային իրավիճակով, և մարզպետը, պատասխանելով նրա հարցերին, ներկայացրել է ստեղծված կացութունը։ Ռոբերտ Ղուկասյանը...
ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 02.06.2023
Գորիս համայնք աշխատանքային այցի ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է նաև պետական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով, տեղական ու միջազգային դոնորների աջակցությամբ այստեղ իրականացվող քաղաքաշինական աշխատանքների ընթացքը։ Նշենք, որ այս պահին համայնքում ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերն են․ -Թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 224 մլն դրամ, որից ՀՀ կառավարության...
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ 01.06.2023
Այսօր՝ Հունիսի 1-ի առիթով, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մարզպետարանում հյուրընկալեց «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» մի քանի երեխաների (կենտրոնն ընդհանուր 100-ից ավելի շահառու ունի)։ Ներկա էին նաև կենտրոնի տնօրենը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի տնօրենը։ Երեխաները նախ ծանոթացան մարզպետի տեղակալի ու մյուս ներկաների հետ, պատմեցին իրենց երազանքների,...
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ 01.06.2023
Հ ունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ Կապանի թիվ 5, թիվ 13 հիմնական դպրոցների ու «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» երեխաները (մոտ 400 երեխա) հնարավորություն ունեցան դիտելու Կապանի «Տիկնիկ» թատրոնի ներկայացումը։ Մարզպետի աշխատակազմը նաև նվերներ էր տարել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» շահառու երեխաներին։
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԻՍՈՒՄ 31.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 31-ին Գորիս համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Ընդունելության է եկել 32 քաղաքացի։ Նրանք մարզպետին են դիմել սոցիալական, առողջապահական, քաղաքաշինական, աշխատանքի տեղավորման ու այլ հարցերով։ Քաղաքացիների ներկայացրած որոշ խնդիրներ տեղում լուծում են ստացել, որոշները մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից կուսումնասիրվեն՝ լուծումներ գտնելու նպատակով։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.05.2023
Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մայիսի 31-ին՝ ժամը 14։00-ից սկսած, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսի համայնքապետարանի շենքում կկատարի քաղաքացիների ընդունելություն։