Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԴԱՐՁՆԵԼՈՒՆ 03.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից իրականացվող «Մարդկային անվտանգության հայեցակարգի ինտեգրումը Սյունիքի վերականգնման քաղաքականության մեջ» ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանին ու ծրագրի գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։ Հյուրերը ներկայացրել են մեկնարկած ծրագրի բովանդակությունը, նպատակները, իրականացման...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.05.2023
Հարգելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մայիսի 10-ից սկսած, աշխատանքային այցով կլինի Տեղ, այնուհետև Գորիս համայնքների բոլոր բնակավայրերում։ Յուրաքանչյուր համայնքում այցերի ավարտին Ռ․Ղուկասյանը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են գրանցվել Տեղի ու Գորիսի համայնքապետարաններում։
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.05.2023
Սիրելի՛ սյունեցիներ Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ, որը մեր հանրապետությունում նշում ենք այսօր՝ մայիսի 1-ին։ Հենց այստեղ՝ Սյունիքում, առավել ցայտուն կարող ենք տեսնել աշխատանքի հանդեպ հարգանքն ու սերը, սեփական քրտինքով բարեկեցություն ստեղծելու համատարած մղումը, իսկ ձեր աշխատանքի արդյունքը նաև կարևոր ներդրում ունի մեր երկրի տնտեսության մեջ։ Այս օրը համերաշխության առանձնակի զգացողությամբ համախմբում է բոլոր նրանց, ովքեր աշխատում են ի շահ իրենց ընտանիքի,...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ 29.04.2023
Այսօր առավոտից Հայաստանում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը․ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են նաև մեր մարզի բոլոր համայնքներում, պետական ու մասնավոր կազմակերպություններում: Սյունիքի մարզպետի աշխատակազմը մասնակցում է շաբաթօրյակին՝ մաքրելով Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքը։
2023 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Սյունիքի մարզի ողջ տարածքում իրականացվել է համապետական շաբաթօրյակ։ Մարզի համայնքների ղեկավարներին տրամադրվել է համապետական շաբաթօրյակի գործողությունների պլանի ձևաչափը: Քննարկվել և համայնքներին է ներկայացվել բնական ու պատմական առավել խոցելի հուշարձանների և զբոսաշրջային այցելավայրերի (հատկապես՝ Շաքիի ջրվեժ, Գորիսի զանգեր, Սյունիքի դարպասներ, Վահանավանք, Տաթևի վանք, Սատանի կամուրջ, Խնձորեսկ) և այլ կարևոր պատմամշակութային տարածքների ցանկը, առաջարկվել է կատարել...
ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 28.04.2023
Սյունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ Վաղը՝ ապրիլի 29-ին, Հայաստանում տեղի է ունենալու համապետական շաբաթօրյակ։ Խնդրում և կոչ ենք անում բոլորիդ՝ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին ․ եկե՛ք միասին ու համատեղ ջանքերով մաքրենք ու բարեկարգենք մեր մարզը, համայնքը, բնակավայրը, թաղամասն ու բակը։ Շաբաթօրյակի ընթացքում խնդիրներ առաջանալու՝ կուտակված աղբի տեղափոխման ու այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մարզպետարան՝ 093 96 76 07 կամ համայնքային պատասխանատուներին`...