Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 26.06.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը (պայմանավորված մարզպետ Ռ․Ղուկասյանի արձակուրդում գտնվելու հանգամանքով): Օրակարգում ընդգրկված էր չորս հարց։

ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆԸ» 26.06.2023
ՀՀ ԱՍՀՆ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվեց հանրապետությունում երկրորդ “Barnahus”-ը կամ «Ապահով անկյունը»։ Սա բազմամասնագիտական, հատուկ հարմարեցված անկյուն է, որը ծառայելու է բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությունն իրենց լավագույն շահին համահունչ դարձնելու և բարելավելու նպատակին:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ 21.06.2023
Առողջապահական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Ձեր մասնագիտության ներկայացուցիչները միշտ առանձնահատուկ հարգանք են վայելել ազնվագույն գործին իրենց նվիրումի շնորհիվ։ Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև ոլորտի վետերաններին։ Մարդու առողջության մասին հոգ տանելու առաքելությունը բարդ է ու պատասխանատու, իսկ ձեր աշխատանքը պահանջում է փորձի, գիտելիքի, արհեստավարժության ու խղճի համատեղում, հաճախ՝ նաև անձնազոհություն։...

Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Նատալի Լուազոյին և Անդրեա Վիկտորինին 21.06.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և վերոնշյալ ենթահանձնաժողովի պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 21.06.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։