Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ 30.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի ղեկավար կազմի ու իր դստեր հետ այցելել է Կապան համայնքի սահմանապահ Ներքին Հանդ գյուղ։ Մարզպետը, չնայած հաճախ է այցելում սեպտեմբերի 13-ից հետո լրիվ այլ կարգավիճակում հայտնված Ներքին Հանդ, Նոր տարվա նախաշեմին ևս ցանկացավ հանդիպել գյուղացիներին, զրուցել նրանց հետ ու իր ամանորյա բարեմաղթանքները փոխանցել։

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 29.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի աշխատակիցների հետ տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Մարզի ղեկավարն ամփոփել է անցած տարում մարզպետարանի գործունեությունը, որը տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հաճախ եղել է արտակարգ իրավիճակներում, ու ոչ միշտ է հաջողվել աշխատել նախապես ծրագրած օրակարգով։ Ռոբերտ Ղուկասյանը գնահատականներ էլ է հնչեցրել ու շնորհակալություն հայտնել մարզպետարանի ղեկավար կազմին և բոլոր աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար։...

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏ՝ ԳՈՐԻՍՈՒՄ 26.12.2022

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 25-ին Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է պետություն-համայնք համաներդրմամբ իրականացված (2021թ․սկսված) երկու սուբվենցիոն ծրագրի արդյունքում կառուցված օբյեկտների բացման արարողությանը։ Գորիսից դեպի Ակներ բնակավայր տանող մոտեցման երկրորդ գլխավոր ճանապարհի հիմնանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 225 մլն 239 հազ դրամ, որից ՀՀ պետբյուջեի մասնաբաժինը՝ 101 մլն 398 հազ դրամ, համայնքինը՝ 123 մլն 931 հազ դրամ։...

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԻՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԻՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ 25.12.2022

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։ Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարություններին...

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ 23.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։ Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք արդեն հետագա փոխգործակցության, միասնական նախաձեռնությունների,...

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԹԵԺ ԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԹԵԺ ԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ 16.12.2022

  Սյունիքի մարզպետարանում շարունակում է գործել Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացող խնդիրների լուծման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը։ Մինչ այս պահը նրա թեժ գծի հեռախոսահամարին (093 25 08 08) արցախցիներից մոտ 300 զանգ է ստացվել։ Զանգերը մեծ մասամբ վերաբերել են ճանապարհը շարունակել չկարողացող ուղևորների կեցության ու սննդի հարցերին։ Զանգերի միջոցով քաղաքացիները նաև պարբերաբար տեղեկություններ են հարցնում ճանապարհի բացվելու մասին։ Մարզպետարանը լուծում է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22