Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՊՒՄ ՀՀ ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ 18.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր կայացած հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ քննարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Սյունիքում կայանալիք համերգների հետ կապված հարցեր։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ 18.05.2023
Կապանում այսօր առավոտից մեկնարկեցին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները։ Մինչ նախատեսված նախաձեռնություններն սկսելը, Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատան խորհդական, զարգացման հարցերով ղեկավար, փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը ԶԼՄ-ների համար ճեպազրույցում անդրադարձել են «Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը և դրա շրջանակներում մեկնարկած ծրագրին, որն ուղղված է Սյունիքի դիմակայունության բարձրացմանը։...

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 10 ԴՊՐՈՑ 17.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց։ Այն ընդգրկված է մարզի՝ առավել վատ շենքային պայմաններով ու թույլ սեյսմակայունությամբ դպրոցների շարքում։ Մարզպետը շրջել ու տեղում ծանոթացել է կրթօջախի վիճակին, քննարկել մինչ հիմնանորոգումը աշակերտների անվտանգ ուսումնառության հարցը։ Լինելով դպրոցի ճաշարանում ու դիտարկելով առկա կարիքները՝ մարզպետն այսօրվա այցից հետո նաև սառնարան է նվիրել դպրոցին։

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 15.05.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 14-ին Գորիսում հանդիպել է Համաշխարհային բանկի աշխատակիցների թիմին՝ բնական ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Մադհավի Պիլայի գլխավորությամբ, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունից ծրագրի ղեկավար Յոնաս Բերգսթրոմին և ՀՀ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Հյուրերը ներկայացրել են իրենց...

ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 14.05.2023
Անցնող շաբաթ շարունակվել են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր ․ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 12-ին Խնածախ և Վաղատուր գյուղերում էր։ Նա հանդիպել է բնակիչներին, խոսել նրանց հետ իրենց հուզող հարցերի ու բնակավայրերի խնդիրների մասին: Մարզպետը եղել է նաև երկու գյուղերի դպրոցներում։ Շրջելով Խնածախում և Վաղատուրում՝ մարզի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի տարբեր ենթակառուցվածքների վիճակին։ Խնածախում Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև 102-ամյա Աղունիկ...

ԿԱՅԱՑԵԼ Է ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 11.05.2023
Մայիսի 10-ին մարզկենտրոն Կապանում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված՝ մարզի համայնքների դպրոցական հինգ թիմեր: Մրցապայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը, որն էլ իրավունք նվաճեց Սյունիքը ներկայացնելու մայիսի 20-21-ը Դիլիջանում կայանալիք խճուղավազքի մրցաշարի երզարափակիչ փուլում: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի թիմը,...