Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ 14.02.2024
Սյունիքի մարզի համայնքներում նշվել է Տեառնընդառաջը (Տրնդեզ), եկեղեցիներում տեղի է ունեցել նորապսակների օրհնության կարգ։ Մարզկենտրոն Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից այս եկեղեցում պսակադրվածներին (տասը զույգ) նվերներ է հանձնել մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու այս տարվա խաչի քավորն է։

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԻԻՀ 45-ԱՄՅԱԿԸ 12.02.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանը փետրվարի 10-ին Կապանում մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության 45-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Շնորհավորելով Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ներկա գործընկերներին ու Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ՝ պարոն Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են մեծ տեմպերով՝ ընդգրկելով փոխադարձ...

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԿ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՒՆ 08.02.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 7-ին հանդիպման էր հրավիրել մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք արձագանքել ու ցանկություն էին հայտնել մասնակցել հանդիպմանը (20-ից ավելի ՀԿ-ներ)։ Նրանք նախ ներկայացան՝ պատմելով իրենց գործունեության ոլորտների, անցած ճանապարհի, կատարած աշխատանքի, ծրագրերի ուղղվածության մասին։ Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մարզում տարբեր խնդիրների լուծման գործընթացում ունեցած ակտիվ դերակատարության...

ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ 07.02.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 6-ին «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Մհեր Աբրահամյանին․ նա այս պաշտոնում է նշանակվել փետրվարի 1-ին՝ մարզպետի № 43-Ա որոշմամբ։ Նույն որոշմամբ տնօրենի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանն ազատվել էր պարտականությունների կատարումից։ Պարոն Աբրահամյանն իր մասնագիտական գործունեությունն սկսել էր հենց Մեղրու ԲԿ-ից, ու տեղացիները քաջ ծանոթ են նրա մասնագիտական...

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱԼՎԱՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ 07.02.2024
Մեղրի համայնք աշխատանքային այցի ընթացքում Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը փետրվարի 6-ին մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Մուշեղ Կոստանդյանի հետ դիտարկել է 2023թ․ մեկնարկած՝ Ալվանքի նախակրթարանի վերակառուցման սուբվենցիոն ծրագիրը։ Այստեղ շինաշխատանքներն արդեն ավարտվել են, ստեղծվել հարմարավետ ու գեղեցիկ պայմաններ, կահավորումից հետո մանկապարտեզը շուտով կընդունի իր սաներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 21...

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ 31.01.2024
Հունվարի 30-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատուների հետ այցելել է Կապանում նախորդ տարիներից սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ընթացքն ու որակը։...


