Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 01.03.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր աշխատանքային այց է կատարել Քաջարանի բժշկական կենտրոն ։ Տնօրեն Արմեն Ղահրամանյանի ուղեկցությամբ նա շրջել է ԲԿ-ում, զրուցել բժշկական անձնակազմի անդամների հետ, ծանոթացել կենտրոնի աշխատանքային ու հիվանդների սպասարկման պայմաններին, բուժսարքավորումներով հագեցվածությանը։ Բժշկական հետազոտությունների լայն հնարավորություններ ունեցող կենտրոնում տպավորիչ էր հատկապես էնդոսկոպիկ հետազոտության գերժամանակակից, նոր սերնդի, պրեմիում դասի...
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 01.03.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր ընդունել են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» պատասխանատուներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը․...
ԿԱՅԱՑԱՎ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 28.02.2023
Փետրվարի 27-28-ը Կապանում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը։ Երկու տարիքային խմբերում (18-40 տարեկաններ, 41-ից բարձր տարիք) մարզի բոլոր համայնքներից 76 հոգի էր մասնակցում մրցաշարի այս փուլին, որը կազմակերպել էր Սյունիքի մարզպետարանը։ Յուրաքանչյուր տարիքային խմբում (6 հոգի՝ 3 կին, 3 տղամարդ) մրցանակային տեղեր զբաղեցրած 12 մասնակիցները կներկայացնեն Սյունիքի մարզը մրցաշարի եզրափակիչ փուլում, որը կկայանա մարտի վերջին...
ՎԵՐԼՈՒԾՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՐՋԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ 24.02.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու տարբեր ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ․ դրա առանցքում մարզպետի՝ Տաթև համայնքի բնակավայրեր կատարած այցերի ընթացքում արձանագրված խնդիրներն էին։
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 23.02.2023
Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրավիրել էր խորհրդակցություն` մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի և մարզի բժշկական կենտրոնների տնօրենների մասնակցությամբ․ ներկա էին նաև մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանը։ Ներկաները քննարկեցին զորակոչի ու զորահավաքների...
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 23.02.2023
Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը աշխատանքային հանդիպում ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Արամազդ Ղալամքարյանի, իրավաբանական բաժնի աշխատակից Նաիրա Մարությանի և Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներին դիմակայելու և տեղահանված անձանց խնդիրների լուծման ոլորտներում մարզային իշխանության կողմից...