Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզկենտրոնում բացվեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը։ Նրա անդամներին մարզկենտրոնում դիմավորել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը։

ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԱՁԵՎԵՐՈՒՄ

ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԱՁԵՎԵՐՈՒՄ 17.10.2022

Հոկտեմբերի 14-ին Եղեգնաձորում «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-ից 12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպարտակիադայի» միջմարզային փուլում վոլեյբոլ մարզաձևից հաղթող ճանաչվեց   Սիսիանի ավագ դպրոցի վոլեյբոլի   թիմը, որը ներկայացնում էր Սյունիքի մարզը։ Թիմը   կմասնակցի Երևանում կայանալիք սպարտակիադայի հանրապետական փուլին: Նույն օրը Կապանում կայացավ «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության...

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 14.10.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելել է սահմանապահ Ներքին Հանդ, Սրաշեն, Կոռնիձոր գյուղեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանք լուծելու համար։ Փոխվարչապետը ծանոթացել է նաև ՀՀ պետական...

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ 14.10.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիք եւ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ այցելել Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայր։ ՄԻՊ-ը  հանդիպել է գյուղի բնակիչներին, զրուցել նրանց հետ սեպտեմբերի 13-ից հետո այստեղ ստեղծված իրավիճակի մասին, հետաքրքրվել  մարդու իրավունքներին առնչվող հարցերով։ Գյուղացիները  Քրիստիննե Գրիգորյանին են ներկայացրել  իրենց մտահոգություններն ու առկա կացության հետեւանքով  ի հայտ...

ՀԱՂԹԵՑ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 3 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ

ՀԱՂԹԵՑ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 3 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ 14.10.2022

Հոկտեմբերի 14-ին Կապանում կայացավ «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» մարզային փուլը։ Դրան մասնակցում էին մարզի չորս տարածաշրջաններից (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի) համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված դպրոցական թիմերը։ Մրցապայքարից առաջ թիմերին ողջունեց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը՝ խոսելով ռազմամարզական խաղերի նպատակի և նշանակության մասին։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22