Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՅՑ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ 11.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի բժշկական կենտրոն։ Պաշտոնյաները շրջել են երեկվա ավտովթարից հետո ԲԿ-ում բուժում ստացող աշակերտների և ուսուցիչների հիվանդասենյակներում, զրուցել նրանց հետ, բժիշկներից տեղեկացել յուրաքանչյուրի առողջական վիճակի մասին։ Մարզպետը աշակերտներին նաև գրքեր ու այլ նվերներ էր տարել։ Նշենք, որ այս պահին 7 երեխա, 4 ուսուցիչ և...

ԿԱՊԱՆՈՒՄ ՎԹԱՐՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԸ 10.03.2023
Մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզի Օխտարի միջնակարգ դպրոցի աշակերտներին ու աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը Նորաշենիկ-Կապան ճանապարհին վթարվել ու հայտնվել է ձորում։ Վթարի հետևանքով տուժած 24 հոգի տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ նրանք անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։ Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․Դ․-ի մահը։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրատվությանը: --------------------------------------------------------------------- Սյունիքի մարզպետ...

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ 09.03.2023
Մարտի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիք այցելած՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։ Մարզպետը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է մարզի բնակչության համար։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռ․Ղուկասյանին նախորդ օրը դեպի Բերձորի միջանցք այցի ընթացքում իրեն միանալու համար։ Քրիստինա...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.03.2023
Սիրելի՛ հայուհիներ Մարտի 8-ն է այսօր, իսկ գարնանային առաջին տոնը բոլորիս համար քնքշության, բարության, գեղեցկության, արևի ջերմ լույսի և բնության զարթոնքի խորհրդանիշն է։ Այդ ամենն ամբողջանում է ձեր կերպարում․ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Կանանց տոնի կապակցությամբ, մաղթում, որ ինչպես այսօր, այնպես էլ տարվա մյուս բոլոր օրերին ձեր աչքերը լի լինեն երջանկությամբ, սիրով ու գարունով։

ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ՝ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ 08.03.2023
Կանանց տոնի առիթով, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Կապանի ու Գորիսի բժշկական կենտրոնների ծննդաբերական բաժանմունքներ (մարզի մյուս ԲԿ-ներում այսօր ծնունդներ չկային)։ Ն․Ղազարյանը ծաղիկներով շնորհավորել է նորածինների մայրիկների Մարտի 8-ը, նրանց երջանիկ մայրություն, փոքրիկներին՝ խաղաղ մանկություն մաղթել ու նորածիններին (11 բալիկի) մարզպետարանի կողմից դրամական պարգև փոխանցել։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 06.03.2023
Սյունիքի մարզպետարանը մասնագիտական հանդիպումներ է իրականացնում մարզի համայնքապետարանների հետ՝ սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ու հաստատման փուլերում առաջ եկած խնդիրների քննարկման, դրանցում թերությունների բացառման, անհրաժեշտության դեպքում խորհրդատվության նպատակով։ Վերջնարդյունքում ցանկալի է Սյունիքից հնարավորինս մեծ թվով հաստատված հայտեր ունենալ ու կառավարություն-համայնք համաներդրմամբ առավել շատ ծրագրեր իրականացնել մարզում։ Նման քննարկում կայացավ այսօր՝ նվիրված Մեղրի...