Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՎԵՐԼՈՒԾՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՐՋԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ 24.02.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու տարբեր ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ․ դրա առանցքում մարզպետի՝ Տաթև համայնքի բնակավայրեր կատարած այցերի ընթացքում արձանագրված խնդիրներն էին։

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 23.02.2023
Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրավիրել էր խորհրդակցություն` մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի և մարզի բժշկական կենտրոնների տնօրենների մասնակցությամբ․ ներկա էին նաև մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանը։ Ներկաները քննարկեցին զորակոչի ու զորահավաքների...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 23.02.2023
Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը աշխատանքային հանդիպում ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Արամազդ Ղալամքարյանի, իրավաբանական բաժնի աշխատակից Նաիրա Մարությանի և Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներին դիմակայելու և տեղահանված անձանց խնդիրների լուծման ոլորտներում մարզային իշխանության կողմից...

ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ 23.02.2023
Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ն ավարտեց միջոցառումների շարքը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին, որոնք մեկնարկել էին հունվարի 28-ից։ Այս շաբաթ տեղի ունեցան վերջին միջոցառումները։ Փետրվարի 19-ին Սյունիքի N զորամասում կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ հայրենասիրական և ազգային երգ ու պարով։ Փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Մեկ օր զինվորների հետ» խորագրով այց մարզում տեղակայված N զորամաս։ Կապանի թիվ 3 և թիվ...

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 22.02.2023
Այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի ընդլայնված նիստը, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նիստին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզի ուժային կառույցների ղեկավարներ։ Քննարկվել են պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներին վերաբերող հարցեր։ Այս առնչությամբ Ռոբերտ...

ԳՈՐԻՍՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԲԱՑՎԵՑ 21.02.2023
Փետրվարի 20-ին հանդիսավորությամբ բացվեց Գորիսի հիմնանորոգված թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունը։ Մանկապարտեզի բացմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ՆՈՒՀ-ի արդիականացման մեջ ներդրում ունեցած կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Շինաշխատանքները տևել են հինգ ամիս․ մանկապարտեզի հիմնանորոգումն իրականություն է դարձել Գորիսի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի...