Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ  «ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՎԱՐՏՎԵՑ «ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ» 24.11.2022

Ավարտվեցին «Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագրի միջոցառումները․ վերջին` ամփոփիչ կանգառը Քաջարան համայնքում էր, որտեղ հյուրընկալվեց Գորիսի մշակութային կրթօջախների ուսուցիչների և տաղանդաշատ սաների պատվիրակությունը։ Քաջարանցիները համայնքի մուտքը խորհրդանշող արջի արձանի մոտ աղուհացով դիմավորեցին գորիսեցի մասնակիցներին։ Պատվիրակության անդամները եղան համայնքի պատմամշակութային վայրերում՝ (Քաջարան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի, Քաջարանի մշակույթի կենտրոն, գրադարան և Լեռնաձորի...

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁՈՒՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁՈՒՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ 23.11.2022

  Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար:   Հղումը՝ ստորեւ https://www.facebook.com/syunikregionaladministration/videos/732997351499357  

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ․ ՔԱՋԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ․ ՔԱՋԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ 22.11.2022

Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագիրը նոյեմբերի 21-ին իր շարունակությունն ունեցավ Սիսիան համայնքում, որտեղ հյուրընկալվեց Քաջարան պատվիրակությունը։Միջոցառումները մեկնարկեցին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոն այցելությամբ, որտեղ հյուրերը ներկա եղան այստեղ գործող ժողգործիքների համույթի փորձին։ Քաջարանի պատվիրակության անդամները, միանալով փորձին, հանպատրաստից միասին ժողովրդական երգեր կատարեցին։ Միջոցառման մասնակիցներն այցելեցին Զ․ Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց՝...

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ․ ԿԱՊԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ․ ԿԱՊԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԻՍՈՒՄ 18.11.2022

Սյունիքի մարզպետարանի նախաձեռնած ծրագրի շրջանակներում մարզում շարունակվում է մշակութային շրջագայությունը։ Նոյեմբերի 18-ին Կապան համայնքի պատվիրակությունը «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառման շրջանակներում հյուրընկալվեց Գորիսում։   Կապանի համայնքապետարանի, տարբեր մշակութային կրթօջախների մասնագետներն ու տաղանդավոր սաներն այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան և քաղաքային պատկերասրահ, Ա. Բակունցի և Ս. Խանզադյանի տուն-թանգարաններ։...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 16.11.2022

Նոյեմբերի 15-ին «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով ծրագրի շրջանակներում Սիսիան և Տաթև համայնքների պատվիրակությունները հյուրընկալվեցին Մեղրի համայնքում։ Միջոցառման մասնակիցները ճանաչողական այցով եղան Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրու մասնաճյուղում, Փոքր թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցում, Մեղրիի մարզամշակութային կենտրոնում և քաղաքային գրադարանում։ Երաժիշտների, գեղարվեստի և արվեստի կրթօջախների ներկայացուցիչների, ստեղծագործողների...

ԿԱՊԱՆՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՐԿՈՏԻ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՇԻԿԱՀՈՂՈՒՄ

ԿԱՊԱՆՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՐԿՈՏԻ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՇԻԿԱՀՈՂՈՒՄ 13.11.2022

Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը Կապան համայնքի Շիկահող գյուղում մասնակցեցին արդեն երրորդ տարին անցկացվող «Կորկոտի փառատոնին»։ Փառատոնը նպատակ ունի տարածաշրջանի ավանդական կորկոտը կապանյան խոհանոցի այցեքարտը դարձնել։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Կապանի համայնքապետարանն է։ Համայնքի գյուղական բնակավայրերն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացել էին ազգային ուտեստներով լի սեղաններով, փառատոնի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17