Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵՐԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԱՅՑԵՐԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 13.02.2023

  Փետրվարի 13-ին Սյունիքի մարզպետն այցելել է Տաթև համայնքի Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ և Քաշունի բնակավայրեր։ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ ու եղավ մարզային և համայնքային ենթակայության կառույցներում։ Հալիձորում, մասնավորապես, մարզպետին ներկայացրին հողի սեփականաշնորհման վկայականների հետ կապված, ոռոգման ջրի, գազիֆիկացման, հաճախակի հոսանքազրկումների խնդիրները․ մարզպետը տեղեկացրեց, որ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցումն ընդգրկված է սուբվենցիոն...

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵՐԸ ՏԱԹԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵՐԸ ՏԱԹԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ 12.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Տաթև համայնքի Հարժիս և Խոտ բնակավայրեր։ Այցերի ընթացքում նրան ուղեկցում էին Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։ Գյուղերում մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների ու վարչական ղեկավարների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը, որոնք առնչվում էին տվյալ բնակավայրերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։ Հարժիսում հրատապ հարցերի շարքում էին նոր դպրոցի շինարարության դադարը, գազիֆիկացման,...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12.02.2023

  Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ չորեքշաբթի՝ փետրվարի 15-ին՝ ժամը 13։00-ից սկսած, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Տաթևի համայնքապետարանում (գյուղ Շինուհայր) կկատարի քաղաքացիների ընդունելություն։

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ 11.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամիին։ Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։ Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում...

ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒ ԱՅՑԵՐ՝ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒ ԱՅՑԵՐ՝ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ 10.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր աշխատանքային օրը Սիսիանում սկսեց համայնքային զինվորական պանթեոն այցով, որտեղ նա ծաղիկներ դրեց ու հարգանքի տուրք մատուցեց Արցախյան բոլոր պատերազմներում զոհված սիսիանցիների հիշատակին։ Օրվա երկրորդ կեսին նա կրթական հաստատություններ է այցելել։ Մարզպետը նախ եղավ Սիսիանի ավագ դպրոցում գործող «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական լաբորատորիայում։ Այստեղ նա զրուցեց սաների հետ, ծանոթացավ աշակերտների ստեղծած ԱԹՍ-ներին՝ խոստացավ հաջորդ այցին...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 09.02.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 8-ին Սիսիան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է   23 քաղաքացի : Դ րամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել է ինը, աշխատանքի տեղավորման՝ երկու, վնասված և վթարային շենքերի նորոգման՝ չորս, շենքի տանիքի վերանորոգման, պատերազմի ժամանակ գյուղտեխնիկայի կորստի, բնակարանի սեփականաշնորհման,   արտերկրում երգի փառատոնին երեխայի մասնակցությանն աջակցելու, հոսանքի կարգավորման,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 10:15:22