Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության՝ «Դարբասի առողջության կենտրոն», «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» և «Տաթևի առողջության կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի մասին

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության՝ «Դարբասի առողջության կենտրոն», «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա»  և «Տաթևի առողջության կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

·         Մրցույթի մասնակցելու և տնօրենի ընտրության պարտադիր պայման է թեկնածուի 65 տարին չլրանալը

1) բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա) կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,

2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՊՈԱԿ-ների, աշխատանքային,  առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,

5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ա.ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

բ.անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

գ.աշխատանքների բաշխման,

դ.կարգապահական պատասխանատվության,

ե. խարխուսանքի միջոցների կիրառման,

6)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ  կնքելու կարողություններ,

8) բժշկական     ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,

9) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

10) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

11) օտար լեզվի իմացություն:

«Դարբասի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը կանցկացվի 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 11:00-ին,

«Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը կանցկացվի 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 14:00-ին,

«Տաթևի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի  մրցույթը կանցկացվի 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 16:00-ին:

         • Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան են ներկայացնում`

          1) դիմում.

          2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի.

          3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.

          4) ինքնակենսագրություն.

          5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

          6) քաղաքացու ցանկությամբ` հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

          7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի

Հայտարարված է` 20.05.2019

Վերջին ժամկետը` 21.06.2019

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47