Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Այլ հայտարարություններ

“Արցախի վերքեր” վավերագրական ֆիլմաշարի շնորհանդես Սյունիքի մարզում

Ս/թ հունիսի 22-24-ը Սյունիքի մարզ կայցելի բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան: Նա սյունեցի հանդիսատեսին կներկայացնի Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտերի մասին պատմող իր “Արցախի վերքեր” վավերագրական ֆիլմաշարը:

Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացվում է, որ ս/թ հունիսի 22-24-ը Սյունիքի մարզ կայցելի բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան: Նա սյունեցի հանդիսատեսին կներկայացնի Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտերի մասին պատմող իր “Արցախի վերքեր” վավերագրական ֆիլմաշարը:
Հանդիպումները տեղի կունենան Կապանում` հունիսի 22-ին, ժամը 19.00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում, Գորիսում` հունիսի 23-ին, ժամը 19.00-ին, Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Սիսիանում` հունիսի 24-ին, ժամը 17.00-ին, Համո Սահյանի անվան մշակույթի պալատում:
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ֆիլմաշարի շնորհանդեսին:

 

Հայտարարված է` 13.06.2012

Վերջին ժամկետը` 24.06.2012

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-01 17:50:37