Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Մարինե Աբգարյան

Մարինե Աբգարյան

Ֆինանստնտեսագիտական բաժնի պետ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 88

Կենսագրություն

 

Մարինե Արմենի Աբգարյան

 

Ծնվել է՝ 1976թ. ապրիլի 6-ին, ք. Կապանում

1983-1993թթ.-ին սովորել  է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:

1993թ.-ին ընդունվել և 1998թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի կոմերցիայի և ապրանքագիտության ֆակուլտետը, ստանալով ինժեներ-ապրանքագետի որակավորում:

 

Աշխատանքային գործունեություն՝

 

15/01/1999-04/10/2001թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարան, հաշվապահության բաժնի 2-րդ կարգի մասնագետ, գանձապահ.

 

04/10/2001-06/11/2002թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարան, հաշվապահության բաժնի 1-ին կարգի մասնագետ.

 

06/12/2002-03/11/2008թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարան, աշխատակազմի քարտուղարության հաշվապահության բաժնի 1-ին կարգի մասնագետ.

 

03/11/2008-02/03/2009թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարան, աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ.

 

02/03/2009-12/11/2009թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարան, աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ.

 

12/11/2009-08/06/2018թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարան, աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ.

 

08/06/2018թ.-ից ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի (թիվ 177-Ա) հրամանով նշանակվել է ՀՀ  Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ:

 

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա/ ապահովում է պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ կառավարության քննարկմանը ներկայացվելիք առաջարկությունների կազմումը և ներկայացնում Վարչության պետին.
բ/ ապահովում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման վերահսկումը և դրանց նպատակային օգտագործումը.
գ/ ապահովում է համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրավական վերահսկողության իրականացնումը.
դ/ ապահովում է աջակցություն մարզի համայնքների հաստատված բյուջեների ընդունման, ամփոփման և մարզի ամփոփ բյուջեի ներկայացման ուղղությամբ.
ե/ ապահովում է աջակցությունը և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում.
զ/ ապահովում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքների համակարգումը.
է/ ապահովում է կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրերի ամփոփումը.
ը/ ապահովում է Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփումը.
թ/ ապահովում է Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունը և վերլուծությունը.
ժ/ ապահովում է մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ժա/ ապահովում է մարզային ենթակայությամբ գործող կազմակերպություններին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ վերահսկողությունը.
ժբ/ ապահովում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի ամփոփումը և ներկայացումը.
ժգ/ ապահովում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմումը, քննարկումը և ներկայացումը.
ժդ/ ապահովում է հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների փաստացի թվաքանակի ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացումը.
ժե/ ապահովում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ստուգումը, ըստ ծրագրերի ամփոփումը.
ժզ/ ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար հայտ-պահանջագրերի վերլուծումը և ամփոփումը, մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը և ընդհանուր հայտ-պահանջագիրը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացումը.
ժէ/ ապահովում է մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվության հավաքագրումը, ստուգումը և ամփոփումը ըստ համայնքների
ժը/ ապահովում է Մարզպետարանի համակարգի կազմակերպություններում գնումների մասին օրենսդրության պահանջների կատարման հսկողությունը.
ժթ/ ապահովում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած տարեկան, եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունների վերլուծությունը, տնտեսումների, գերածախսերի բացահայտումը, համապատասխան զեկուցագրերի կազմումը.
ի/ ապահովում է յուրաքանչյուր ամիս մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության վերլուծումը և ամփոփումը ըստ համայնքների.
իա/ ապահովում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացվող այն առևտրային կազմակերպությունների ցանկերի և դրանցում կատարված փոփոխությունների հավաքագրումն ու ամփոփումը, որոնց պետական բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են մարզպետին
իբ/ ապահովում է Մարզպետարանի ենթակայաության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների եռամսյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի վերաբերյալ ցուցանիշների հավաքագրումը և ճշգրտումը և ամփոփ տեղեկատության ներկայացնումը Վարչության պետին.
իգ/ ապահովում է ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տարեկան և եռամսյակային հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած մարզային ենթակայության կազմակերպություններին ուղղված գրությունների և դրանց վերաբերյալ զեկուցագրերի կազմումը, ճշգրտված հաշվետվությունների ստուգումը, վերլուծությունը, տնտեսումների, գերածախսերի բացահայտումը.
իդ/ կազմում է բյուջետային գործընթացի նախահաշիվները, ապահովում է դրանց քննարկումը, կատարում է բյուջետային հայտերի նախապատրաստման աշխատանքները.
իե/ համայնքների բյուջեների նախագծերի կազմման գործընթացում ապահովում է խորհրդատվություն և մեթոդական օգնություն տեղական ինքնկառավարման մարմիններին, ապահովում է պետական բյուջեով մարզի համայնքներին հատկացված միջոցների նպատակային օգտագործման վերահսկման աշխատանքները.
իզ/ ապահովում է մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Վարչության պետին.
իէ/ ապահովում է ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, նախարարությունների, Մարզպետի որոշումներից և այլ իրավական ակտերից բխող ֆինանսական գործառույթների կատարումը և այդ կապակցությամբ առաջարկություններ ներկայացնում Վարչության պետին.
իը/ ապահովում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմումը և ճշտումը.
իթ/ ապահովում է Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունը և վերլուծությունը.
լ/ ապահովում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմումը և քննարկումը.
լա/ յուրաքանչյուր ամիս ապահովում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի կազմումը.
լբ/ ապահովում է մարզ գործուղված ուսուցիչների հաշվառումը և ֆինանսավորումը «Հեռավոր բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներով ապահովում» ծրագրի շրջանակներում.
լգ/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
լդ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենս-դրու-թյամբ սահմանված կարգով ար-տա-հերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
լե/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լզ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիա-կան ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լէ/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լը/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
լթ/ այլ մարմիններից, պաշտոնատար ան-ձան-ցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խ/ ստորագրում է Բաժնի անունից պատ-րաստ-վող փաս-տա-թղթերը.
խա/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խբ/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խգ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապ-ված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձ-նելով համապատաս-խան մարմինների պաշտոնատար ան-ձանց, մասնագետների և փորձագետների.
խդ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խե/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահ-ման-ված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53