Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

--- ------

--- ------

Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 90

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա/ ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառումը, Ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացնում լիազոր մարմիններին /ամսական, եռամսյակային, տարեկան/.
բ/ ապահովում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկը, վճարումը.
գ/ ապահովում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման, հաշվետվությունների /եռամսյակային, տարեկան/ կազմումը և ներկայացումը լիազոր մարմնին.
դ/ ապահովում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման գործառույթներ.
ե/ ապահովում է Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնությունները.
զ/ ապահովում է Մարզպետարանի աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթների իրականացումը.
է/ ապահովում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթները.
ը/ ապահովում է Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների պարտադիր սոցիալական պահովագրության վճարների հաշվարկը, բյուջե փոխանցումները, հաշվետվությունների /ամսեկան/ կազմում և ներկայացում լիազոր մարմին.
թ/ ապահովում է մասնակցություն մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնհատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներին.
ժ/ ապահովում է Մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրումը.
ժա/ ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը, կազմում է ֆինանսական հաշվետվությունները, ապահովում հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջների կատարումը..
ժբ/ ապահովում է Աշխատակազմի ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվությունների ժամանակին կազմումը.
ժգ/ ապահովում է Մարզպետարանի կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման և վճարման ժամանակացույցերի կազմումը.
ժդ/ ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով Մարզպետարանի պահպանմանն ուղղված ամենամսյա ծախսերի ֆինանսավորման հայտերի կազմումը.
ժե/ ապահովում է Աշխատակազմի տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություններ կազմումը.
ժզ/ ապահովում է իրականացվող ֆինանսական գործառնությունների հաշվապահական գրանցումները.
ժէ/ ապահովում է ամենօրյա բանկային գործառույթների իրականացումը.
ժը/ ապահովում է Մարզպետարանի նյութական արժեքների հաշվառման աշխատանքների իրականացումը.
ժթ/ ապահովում է Մարզպետարանի աշխատակազմի հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման, մաշվածության հաշվարկման աշխատանքների իրականացումը.
ի/ ապահովում է դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ամենամսյա հաշվետվությանը կազմումը.
իա/ ապահովում է կենսաթոշակային ֆոնդի միջոցների մասին հաշվետվությունների կազմումը.
իբ/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իգ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արատահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իդ/ Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իե/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իզ/ այլ մարմիններից պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իէ/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իը/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իթ/ Վարչության պետին, ըստ անհ¬րա¬¬ժեշ¬տության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշ¬¬խատանքներին մաս¬¬նա¬¬գետ¬ներ, փոր¬ձա¬¬գետ¬ներ և գիտական հաստա¬¬¬տու¬թյունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու հա¬մար.
լ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լա/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լբ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13