Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Ռոբերտ Կոստանդյան

Ռոբերտ Կոստանդյան

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 93

Կենսագրություն

Ծնվել է 1959 թվականի օգոստոսի 12-ին ք.Կապանում:

Կրթություն՝

1983-1989թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում (մասնագիտությունը` «գյուղատնտեսության մեխանիզացիա»):

Աշխատանքային գործունեություն՝

24.05.1978-04.10.1978թթ.

Կապանի լուսատեխնիկական գործարան, բանվոր

21.10.1978-14.10.1980թթ.

Ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում

04.01.1981-08.08.1983թթ.

Կապանի լուսատեխնիկական գործարան, բանվոր

08.08.1983-30.04.1984թթ.

«Ագարակ» կոլտնտեսություն, ինժեներ-մեխանիկ

10.05.1984-25.11.1985թթ.

«Կապանի շրջանային գյուղտեխնիկա», տեխն. սպասարկման ինժեներ

08.07.1986-11.01.1988թթ.

Կապանի շրջանային ագրոարդյունաբերական միավորում, անվտանգ. տեխնիկայի ավագ ինժեներ

11.01.1988-14.11.1989թթ.

«Սյունիք» սովխոզ, գլխավոր ինժեներ, մեխանիկ.

18.11.1989-01.03.1996թթ.

«Լույս» ԱՄ Կապանի լուսատեխնիկական գործարան, տեղամասի պետ, արտադրամասի պետ

01.03.1996-01.04.2001թթ.

«Լուսատեխնիկ» ՓԲԸ-ի Կապանի լուսատեխնիկական գործարան, արտադրության պետի տեղակալ

24.09.2009-02.08.2011թթ.

«Կապանի կոմունալ ծառայություն» ՀԲՀ, վարպետ

03.08.2011-20.04.2013թթ.

Կապանի քաղաքապետարանի «Կապանի վթարային-վերանորոգման ծառայություն» ՀԲՀ, տնօրեն

20.07.2013-30.09.2013թթ.

«Վայբլ» ՍՊԸ, քարաջարդման կայանի ինժեներ

11.11.2014-16.05.2016թթ.

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, ճարտարագետ

16.05.2016-27.12.2022թթ.

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Զանգեզուր» մ/ճ-ի տնօրենի տեղակալ, տնօրեն

27/12/2022թ.-ից ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարուղարի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 657-Ա հրամանով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնում։ 15․06․2023-ից՝ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ։  

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Վարչության պետը՝
ա/ կազմակերպում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման իրականացումը` հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման համար.
բ/ համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
գ/ համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
դ/ կազմակերպում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին ցուցաբերվող աջակցությունը` արտադրության կազմակերպման և զարգացման գործում.
ե/ կազմակերպում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության համակարգումը.
զ/ կազմակերպում է մարզի տարածքի սերմնաբուծական կազմակերպությունների տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեության համակարգումը.
է/ կազմակերպում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
ը/ կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, մարզի տարածքում կազմակերպում է կարանտինի սահմանումը և չեղյալ համարումը.
թ/ կազմակերպում է անասնաբուժական պետական տեսչությանը ցուցաբերվող աջակցությունը՝ տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ժ/ համակարգում է կենդանական ծագում ունեցող մթերք և հումք արտադրող, վերամշակող, իրացնող տնտեսվարող սուբյեկտների՝ շրջակա միջավայրի պահպանության գծով նախատեսված անասնաբուժասանիտարական միջոցառումները.
ժա/ կազմակերպում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքները.
ժբ/ կազմակերպում է մարզում գործող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության բնագավառում ծրագրերի իրականացումը.
ժգ/ կազմակերպում է համայնքների ղեկավարներին գյուղատնտեսության բնագավառում ցուցաբերվող աջակցությունը.
ժդ/ բույսերի պաշտպանության և բուսյերի կարանտինի բնագավառում կազմակերպում է պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հմագործակցությունը.
ժե/ մարզի տարածքում կազմակերպում է բնապահպանական օրենսդրության կատարման վերահսկումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ պահում համապատասխան մարմիններին.
ժզ/ կազմակերպում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի, ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցությունը.
ժէ/ կազմակերպում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություննեերի, ինչպես նաև քաղաքացիների հետ համագործակցությունը.
ժը/ կազմակերպում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին աջակացությունը.
ժթ/ կազմակերպում է լիցենզառուի հանքային իրավունքների համաձայնություն տալը կամ արգելումը, եթե տվյալ տարածքը բնակավայր է.
ի/ կազմակերպում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության համակարգումը և տեղեկատվության ներկայացնումը.
իա/ կազմակերպում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը.
իբ/ կազմակերպում է մասնակցությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներին և իր իրավասության սահմաններում կազմակերպում դրանց իրականացումը.
իգ/ կազմակերպում է բնության հատուկ պահպանվող տարածքների /պետական արգելանոց, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ/ ինչպես նաև բուսաբանական և դենդրոպարկերի պահպանության աջակցությունը.
իդ/ համակարգում է անտառների և անտառատնկարկների պահպանության ու օգտագործման աջակցությունը.
իե/ կազմակերպում է բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով միջոցառումների իրականացումը` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
իզ/ համակարգում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը.
իէ/ կազմակերպում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին եւ բնակչության ներգրավումը.
իը/ անտառների եւ անտառային հողերի պահպանության եւ օգտագործման նպատակով կազմակերպում է պետական ծրագրերի իրականացումը.
իթ/ համագործակցում է մարզի բնապահպանական տեսչության, անտառտնտեսությունների և մարզում շահագործվող մետաղական և ոչ մետաղական հանքավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, ամփոփում հանք շահագործողների փաստաթղթերի օրինականության վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնում առաջարկություններ.
լ/ իր իրավասության շրջանակներում կազմակերպում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված նորմերի և կանոների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
լա/ ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության ուսումնասիրությունը բնապահպանության բնագավառում.
լբ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լգ/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լդ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լե/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լզ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լէ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
լը/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լթ/ ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
խ/ Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խա/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խբ/ Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խգ/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խդ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:35:17