Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Նունե Գևորգյան

Նունե Գևորգյան

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 35 10

Կենսագրություն

Ծնվել է 1958 թ. օգոստոսի 3-ին ք.Կապանում
Կրթությունը
1975 թ- Կապանի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոց /ոսկե մեդալով/
1976թ.-ք. Կապան, երաժշտական ուսումնարան /դաշնամուրային բաժին/
1976-1982թթ. – Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան 2-րդ պետական բժշկական ինստիտուտ, բուժական գործ մասնագիտությամբ.
1987-1989թթ – Երևանի "Համամիութենական վիրաբուժության կենտրոնի Երևանի մասնաճյուղ", կլինիկական օրդինատուրա վիրաբուժություն մասնագիտությամբ.
1989-1993թթ.-Մոսկվայի "Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության գիտական կենտրոն". էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ասպիրանտ/հեռակա/.
1998թ.- ք. Տորոնտո/Կանադա/, կատարելագործում Սենտ-Ժոզեֆ հիվանդանոցի գինեկոլոգիական էնդոսկոպիայի բաժանմունքում.
2000 թ.- ք. Սարատով, Պետական բժշկական համալսարան- կատարելագործում վիրաբուժություն մասնագիտությամբ.
2007 թ.- ք.Վիլնյուս/Լիտվա/-ուսուցողական այց <<Անհետաձգելի մանկաբարձական բուժօգնություն>>թեմայով.
2007-2008 թթ.- ք. Երևան, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ,/ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում/կատարելագործում <<Հիվանդանոցային ղեկավարում և հիմնական կառավարում>> թեմայով.
2009 թ.-ք.Գորիս, ԱՄՆ ՄԶԳ ԱԱՊԲ ծրագիր, կատարելագործում <<ԱԱՊ կառավարում>> թեմայով.
Աշխատանքային գործունեություն
1982- 1987թթ. - Կապանի բժշկական ուսումնարան, վիրաբույժ մանկավարժ
1982- 1987թթ. – համատեղության Կապանի շրջանային հիվանդանոց, վիրաբույժ
1987- 1989թթ. – ք.Երևան, Համամիութենական վիրաբուժական կենտրոնի Երևանի մանսաճյուղ - կլինիկական օրդինատուրա, վիրաբուժություն մասնագիտությամբ
1989 -1992թթ. –ք.Երևան, Համամիութենական վիրաբուժական կենտրոնի Երևանի մանսաճյուղ. էնդոսկոպիկ վիրաբուժության լաբորատորիայի վիրաբույժ
1992.- 1995թթ.-Քաջարանի քաղաքային հիվանդանոց, վիրաբույժ-էնդոսկոպիստ
1995-2005թթ.- Քաջարանի <<Քաջարանի հիվանդանոց>> ՓԲԸ ,  բուժական գծով փոխտնօրեն
2005-2015թթ - ՀՀ Սյունիքի մարզպետարան, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ

2015թ.մարտի 5-ից ՀՀ Սյունիքի մարզպետի կարգադրությամբ արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում


Բժշկական գիտությունների թեկնածու է.
1994թ.- <<Շնչափողի և բրոնխների բարորակ նորագոյացությունների էնդոսկոպիկ բուժում>> թեմայով գիտական թեզ պրոֆեսոր Յ.Ի.Գալլինգերի ղեկավարությամբ. ք.Մոսկվա, .
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է.
"Հայաստանի առողջապահության կազմակերպիչ" ասոցիացիայի անդամ է.
ՌԴ <<Էնդոսկոպիկ վիրաբուժներ>> ասսոցիացիայի անդամ է.
Պարգևատրվել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի շնորհակալագրով.
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է.
Ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան.
Ամուսնացած է, ունի դուստր:

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Վարչության պետը՝
ա) կազմակերպում է մարզի տարածքում առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառնեոում պետական միասնական քաղաքականության իրականացումը.
բ) կազմակերպում է առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը.
գ) կազմակերպում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, իրականացնում սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
դ) կազմակերպում է աջակցություն հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ե) կազմակերպում է մարզում պետական առողջապահական նպատակային ծրագրերի իրականացումը.
զ) կազմակերպում է բնակչության առողջության բարելավման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը.
է) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչության առաջնահերթ բժշկական օգնության միջոցառումների իրականացումը.
ը) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների և վերստուգողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և ատեստավորման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները.
թ) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների ամենամյա հաստիքացուցակների, ծախսերի նախահաշվների և դրա կատարողականի, վճարովի ծառայությունների գնացուցակի ուսումնասիրումը և քննարկումը.
ժ) կազմակերպում է վերահսկողություն` առողջապահական հաստատություններում մատուցվող բժշկական ծառայությունների որակի նկատմամբ.
ժա) կազմակերպում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքների իրականացումը.
ժբ) կազմակերպում է բժշկական հաստատությունների կողմից բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի վերահսկման իրականացումը.
ժգ) կազմակերպում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնության կազմակերպական-մեթոդական աշխատանքները.
ժդ) կազմակերպում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի իրագործումը.
ժե) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը.
ժզ) կազմակերպում է վերահսկողություն մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության` օրենսդրության համապատասխանությունը.
ժէ) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը.
ժը) կազմակերպում է աջակցություն գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման գործում.
ժթ) կազմակերպում է աջակցություն պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման հետ կապված աշխատանքներին.
ի) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների պահպանումն ու շահագործումը.
իա) կազմակերպում է աջակցություն սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
իբ) կազմակերպում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը.
իգ) կազմակերպում է բնակարանները սեփականության իրավունքով փախստական ընտանիքներին անհատույց հատկացնելու գործընթացը.
իդ) կազմակերպում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին կից գործող սոցիալական աջակցության խորհրդների գործունեությունը.
իե) սահմանված կարգով կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերըի նախապատրաստումը և արձանագրությունների կազմումը.
իզ) կազմակերպում է մասնակցություն մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքներին.
իէ) կազմակերպում է մարզի հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
իը) կազմակերպում է համագործակցություն հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
իը) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
իթ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լա) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նիանց փոխարինելու մասին.
լգ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
լդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լզ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
լէ) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լը) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
լթ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:08:44