Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Նունե Գևորգյան

Նունե Գևորգյան

Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 35 10

Կենսագրություն

 

Ծնվել է 1958 թ. օգոստոսի 3-ին ք.Կապանում

Կրթություն
1975 թ.
ավարտել է Կապանի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոցը /ոսկե մեդալով/: 1976թ.՝  Կապանի երաժշտական ուսումնարանը /դաշնամուրային բաժին/:
1976-1982թթ.
սովորել եւ ավարտել է Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան 2-րդ պետական բժշկական ինստիտուտը՝  բուժական գործ մասնագիտությամբ:
1987-1989թթ. Սովորել եւ ավարտել է Երևանի «Համամիութենական վիրաբուժության կենտրոնի Երևանի մասնաճյուղի»  կլինիկական օրդինատուրան՝ վիրաբուժություն մասնագիտությամբ:
1989-1993թթ. եղել է Մոսկվայի «Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության գիտական կենտրոնի»  էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ասպիրանտ:
1998թ. Տորոնտոյում /Կանադա/ կատարելագործվել է Սենտ-Ժոզեֆ հիվանդանոցի գինեկոլոգիական էնդոսկոպիայի բաժանմունքում:
2000թ. Սարատովի պետական բժշկական համալսարանում  կատարելագործվել է վիրաբուժություն մասնագիտությամբ:
2007թ. «Անհետաձգելի մանկաբարձական բուժօգնություն» թեմայով
ուսուցողական այցով  եղել է Վիլնյուսում /Լիտվա/:

2007-2008 թթ. Երևանում՝  ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում, /ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում/ կատարելագործվել է «Հիվանդանոցային ղեկավարում և հիմնական կառավարում» թեմայով:
2009թ.Գորիսում  ԱՄՆ ՄԶԳ ԱԱՊԲ ծրագրով  կատարելագործվել է  «ԱԱՊ կառավարում» թեմայով:

2012թ. Սարատովի պետական բժշկական համալսարանում՝ մասնագիտացում «Առողջապահության կազմակերպում և հանրային առողջություն»:  

2015թ.՝ ուսուցողական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ «Մոր և մանկան բուժծառայությունները ԳԴՀ-ում» թեմայով:

 
Աշխատանքային գործունեություն
1982-1987թթ.՝ Կապանի բժշկական ուսումնարան՝ վիրաբույժ մանկավարժ:
1982-1987թթ.՝ համատեղությամբ՝ Կապանի շրջանային հիվանդանոց՝ վիրաբույժ: 
1987-1989թթ.՝ ք.Երևան, Համամիութենական վիրաբուժական կենտրոնի Երևանի մանսաճյուղ՝ կլինիկական օրդինատուրա՝ վիրաբուժություն մասնագիտությամբ:
1989-1992թթ.՝ ք.Երևան, Համամիութենական վիրաբուժական կենտրոնի Երևանի մասնաճյուղ՝ էնդոսկոպիկ վիրաբուժության լաբորատորիայի վիրաբույժ:
1992- 1995թթ.՝Քաջարանի քաղաքային հիվանդանոց՝ վիրաբույժ-էնդոսկոպիստ:
1995-2005թթ.՝ «Քաջարանի հիվանդանոց» ՓԲԸ՝  բուժական գծով փոխտնօրեն:
2005-2015թթ.՝  ՀՀ Սյունիքի մարզպետարան՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ:

2015թ.մարտի 5-ից ՀՀ Սյունիքի մարզպետի կարգադրությամբ արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ:

15․ 06․ 2023թ․ վերանշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ։ 
Բժշկական գիտությունների թեկնածու է. 1994թ.՝ պաշտպանել է «Շնչափողի և բրոնխների բարորակ նորագոյացությունների էնդոսկոպիկ բուժում» թեմայով գիտական թեզ՝ պրոֆեսոր Յ.Ի.Գալլինգերի ղեկավարությամբ, ք.Մոսկվա:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
«Հայաստանի առողջապահության կազմակերպիչ» ասոցիացիայի անդամ է, ՌԴ «Էնդոսկոպիկ վիրաբուժներ» ասոցիացիայի անդամ է:
Պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրով:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի դուստր:

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Վարչության պետը՝
ա) կազմակերպում է մարզի տարածքում առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառնեոում պետական միասնական քաղաքականության իրականացումը.
բ) կազմակերպում է առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը.
գ) կազմակերպում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, իրականացնում սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
դ) կազմակերպում է աջակցություն հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ե) կազմակերպում է մարզում պետական առողջապահական նպատակային ծրագրերի իրականացումը.
զ) կազմակերպում է բնակչության առողջության բարելավման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը.
է) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչության առաջնահերթ բժշկական օգնության միջոցառումների իրականացումը.
ը) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների և վերստուգողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և ատեստավորման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները.
թ) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների ամենամյա հաստիքացուցակների, ծախսերի նախահաշվների և դրա կատարողականի, վճարովի ծառայությունների գնացուցակի ուսումնասիրումը և քննարկումը.
ժ) կազմակերպում է վերահսկողություն` առողջապահական հաստատություններում մատուցվող բժշկական ծառայությունների որակի նկատմամբ.
ժա) կազմակերպում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքների իրականացումը.
ժբ) կազմակերպում է բժշկական հաստատությունների կողմից բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի վերահսկման իրականացումը.
ժգ) կազմակերպում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնության կազմակերպական-մեթոդական աշխատանքները.
ժդ) կազմակերպում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի իրագործումը.
ժե) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը.
ժզ) կազմակերպում է վերահսկողություն մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության` օրենսդրության համապատասխանությունը.
ժէ) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը.
ժը) կազմակերպում է աջակցություն գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման գործում.
ժթ) կազմակերպում է աջակցություն պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման հետ կապված աշխատանքներին.
ի) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների պահպանումն ու շահագործումը.
իա) կազմակերպում է աջակցություն սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
իբ) կազմակերպում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրումը.
իգ) կազմակերպում է բնակարանները սեփականության իրավունքով փախստական ընտանիքներին անհատույց հատկացնելու գործընթացը.
իդ) կազմակերպում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին կից գործող սոցիալական աջակցության խորհրդների գործունեությունը.
իե) սահմանված կարգով կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերըի նախապատրաստումը և արձանագրությունների կազմումը.
իզ) կազմակերպում է մասնակցություն մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքներին.
իէ) կազմակերպում է մարզի հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
իը) կազմակերպում է համագործակցություն հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
իը) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
իթ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լա) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նիանց փոխարինելու մասին.
լգ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
լդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լզ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
լէ) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լը) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
լթ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53