Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արմեն  Թադևոսյան

Արմեն Թադևոսյան

Առողջապահության բաժնի պետ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 23510

Կենսագրություն

Ծնվել է` 1962թ. փետրվարի 16-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
1979թ.-ին ավարտել է Կապանի N 6 միջնակարգ դպրոցը:
1979թ.-ին ընդունվել և 1984թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը, ստանալով պրովիզորի որակավորում:

Աշխատանքային գործունեություն`

31/07/1984-27/09/1988թթ. Կապանի շրջանային կենտրոնական հիվանդանոց, հսկիչ-ռեցեպտար.
31/07/1984-27/09/1988թթ. Կապանի թիվ 3 դեղատուն, տնօրեն.
15/04/1995- 18/09/1999թթ. <<Դաշտային լավանդա>> ՍՊԸ, տնօրեն.
18/09/1999-23/05/2016թթ. <<Լավանդա-1>> ԱՁ, տնօրեն.

23/05/2016-ից ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի (N 124-Ա) հրամանով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետի պաշտոնում:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա) ապահովում է մարզի տարածքում առողջապահության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացումը.
բ) ապահովում է առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը.
գ) ապահովում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացումը, իրականացնում սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
դ) ապահովում է աջակցություն հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ե) ապահովում է մարզում պետական առողջապահական նպատակային ծրագրերի իրականացմումը.
զ) ապահովում է բնակչության առողջության բարելավմանը, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը.
է) ապահովում է արտակարգ իրավիճակներում բնակչության առաջնահերթ բժշկական օգնության միջոցառումների իրականացումը.
ը) ապահովում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների և վերստուգողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և ատեստավորման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների իրակնացումը.
թ) ապահովում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների ամենամյա հաստիքացուցակների, ծախսերի նախահաշվների և դրա կատարողականի, վճարովի ծառայությունների գնացուցակի ուսումնասիրումը և քննարկումը.
ժ) ապահովում է վերահսկողություն` առողջապահական հաստատություններում մատուցվող բժշկական ծառայությունների որակի նկատմամբ.
ժա) ապահովում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքների իրականացումը.
ժբ) ապահովում է բժշկական հաստատությունների կողմից բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի վերահսկման իրականացման գործընթացը.
ժգ) ապահովում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնության կազմակերպական-մեթոդական աշխատանքների իրականացումը.
ժդ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակ¬տերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժե) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժզ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժէ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժը) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժթ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ի) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իա) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իբ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իգ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իդ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իե) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իզ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13