Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Նունե Ավանեսյան

Նունե Ավանեսյան

Քարտուղարության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 44287

Կենսագրություն

Ծնվել է 1970թ. դեկտեմբերի 18-ին  Կապան քաղաքում:

1987թ. ավարտել է Կապանի N 13 միջնակարգ դպրոցը:

1988-1993թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ ստանալով անասնաբույժի որակավորում (մասնագիտությունը` «Անասնաբուժություն»):

 2003-2007թթ. սովորել և ավարտել է Երևանի ֆինանսաբանկային և բորսայական համալսարանը՝ ստանալով  իրավաբանի որակավորում (մասնագիտությունը` «Իրավագիտություն»):

 Ունի 1 դուստր:

Աշխատանքային գործունեություն

 07/1995 - 07/1996թթ.՝  «Շտապ օգնություն» ԳԲԿ, բժիշկ-լաբորանտ,

07/1996 - 06/1998թթ.՝  «Լենդբանկ» ԲԲԸ, վարկային բաժնի էքսպերտ,

06/1998 - 10/1998թթ.՝  «Հայներարտբանկ», վարկային բաժնի մենեջեր,

12/1998 - 07/2002թթ.՝  «Հայփոստ» ՊՓԲԸ, կադրերի և կադրերի վերապատրաստման վարչության պետ,

11/2002 - 04/2003թթ.՝  «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն», քարտուղար,

04/2003 - 02/2007թթ.՝  «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն», քարտուղարության պետ,

06/2007 - 08/2011թթ.՝  «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն», անձնակազմի կառավարման բաժնի պետ,

07/2011 - 10/2017թթ. ՝ «Գեգամետ Պլյուս» ՓԲԸ, անձնակազմի կառավարման բաժնի պետ,

06/2012 - 05/2015թթ.՝  «Կոմպոզիտ մետալ» ՓԲԸ, անձնակազմի կառավարման բաժնի պետ  (համատեղություն),

03/2014 - 03/2016թթ.՝ «Արմաունթ գրուպ» ՓԲԸ, կադրերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ (համատեղություն),

10/2017 - 06/2018թթ.՝  «Մեթալ Օքսայդս» ՍՊԸ, անձնակազմի կառավարման բաժնի պետ:

26/06/2018թ.  ՀՀ Սյունիքի մարզպետի (թիվ 138-Ա) կարգադրությամբ նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետի պաշտոնում:

Ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Գործառույթներ / իրավասություններ

Քարտուղարության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Քարտուղարության պետը՝
ա/ նախապատրաստում է Քարտուղարության գործունեությանն առնչվող Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
բ/ կազմակերպում և կառավարում է Քարտուղարության բաժինների գործունեությունը.
գ/ կազմակերպում է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Մարզպետին ներկայացվող որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի խմբագրումը.
դ/ կազմակերպում է գործավարության պահանջների կատարումը.
ե/ կազմակերպում է փաստաթղթերի ժամանակին կատարման նկատմամբ հսկողությունը, դրանց վերլուծությունը և համապատասխան տեղեկանքների կազմումը.
զ/ կազմակերպում է Մարզպետարան մուտք գործած պաշտոնական թղթակցությունների ընդունումն ու գրանցումը.
է/ կազմակերպում է փաստաթղթերի խմբավորումը գործերում, գործերի պատրաստումը պահպանության հանձնելու համար.
ը/ կազմակերպում է արխիվացման աշխատանքները.
թ/ կազմակերպում է նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների օրինակների հանձնումը Մարզպետարանի արխիվ.
ժ/ կազմակերպում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների հաշվառումը և պահպանումը.
ժա/ կազմակերպում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների առաքումը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, դրանց վերաբերյալ դիտողությունների դեպքում` ապահովում օրենսդրության պահանջներին համապատասխանեցումը.
ժբ/ կազմակերպում է Մարզպետարան մուտք գործած` քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը, վերլուծությունը և հաշվետվությունների ներկայացումը ՀՀ կառավարություն.
ժգ/ կազմակերպում է Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզխորհրդի նիստերի նախապատրաստման և արձանագրման աշխատանքները.
ժդ/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմում-գանգատների և առաջարկությունների՝ սահմանված կարգով քննարկումը.
ժե/ կազմակերպում է Մարզպետի, նրա տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի կողմից համապատասխան մակագրություններով թղթակցությունների ստացումը և դրանց գրանցումը մատյաններում և ստորագրությամբ հանձնումը կատարողներին.
ժզ/ կազմակերպում է հանձնարարականների կատարման ժամկետը լրանալու մասին կատարողներին հիշեցման տեղեկանքի` շաբաթական մեկ անգամ տալը, իսկ կատարման ժամկետը լրանալու դեպքում` ահազանգման տեղեկանքի տալը` տեղեկացնելով Աշխատակազմի ղեկավարին.
ժէ/ կազմակերպում է Մարզպետարանի վարչական շենքի, մյուս շինությունների շահագործումը, ընթացիկ և հիմնական նորոգումները.
ժը/ կազմակերպում է շենք-շինությունների պահպանությունը, լուսավորության, ջրամատակարարման, սանհանգույցների անխափան աշխատանքը.
ժթ/ կազմակերպում է Մարզպետարանի էլ. էներգիայի խնայողական սպառման, հեռախոսային, փոստային կապի բնականոն աշխատանքների ապահովումը.
ի/ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացված հայտերի համաձայն կազմակերպում է գրասենյակային ապրանքներով, կենցաղային սարքավորումներով, տնտեսական գույքով, վառելիքաքսուքային նյութերով ապահովումը.
իա/ կազմակերպում է Մարզպետարանի նյութական արժեքների գույքագրումը, շահագործումը, ներկայացնում առաջարկություններ նյութատեխնիկական միջոցների ձեռք բերման ուղղությամբ.
իբ/ կազմակերպում է Մարզպետարանի արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման, ֆինասատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային սպասարկման աշխատանքները.
իգ/ Աշխատակազմի կարիքների համար գնման ենթակա ապրանքների աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով կազմակերպում է տարեկան և եռամսյակային հայտերի ներկայացումը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
իդ/ կազմակերպում է Աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշիվների նախապատրաստումը.
իե/ կազմակերպում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերումն ու հաշվառումը, միջոցներ ձեռնարկում Մարզպետարանում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
իզ/ կազմակերպում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկման աշխատանքները.
իէ/ կազմակերպում է Մարզպետարանի ինտերնետային կայքի պատրաստումը և շահագործումը, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի սպասարկումը.
իը/ կազմակերպում է Մարզպետարանի համակարգչային տեխնիկայի սպասարկումը.
իթ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լ/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լա/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լբ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Քարտուղարության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լգ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լդ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային ծրագրերը.
լե/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լզ/ ստորագրում է Քարտուղարության անունից պատրաստվող փաստաթղթերը.
լէ/ Քարտուղարության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լը/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Քարտուղարության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լթ/ Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Քարտուղարության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-15 11:53:32