Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ԳՐԻԳՈՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԳՐԻԳՈՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 99

Կենսագրություն

Կենսագրություն

Ծնվել է ` 1959թ. սեպտեմբերի 9-ին Կապան քաղաքում.
1976թ.-ին ավարտել է Կապանի N 9 միջնակարգ դպրոցը.
1980թ. ընդունվել և 1985թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, ստանալով փիլիսոփա-դասատուի որակավորում.
Աշխատանքային գործունեություն`
10/09/1976- 12/04/1977թթ.` "Քաջարանշին" տրեստի թիվ 4 ՇՎ. Բանվոր.
12/09/1977- 24/10/1977թթ.` Քաջարանի հանքաշինական վարչություն. Բանվոր.
04/10/1977-03/11/1979թթ.` Ծառայել է խորհրդային բանակում. /լեյտենանտ/
08/01/1980- 14/07/1980թթ.`Ջրմուղկոյուղու Կապանի միջշրջանային տեղամաս.Բանվոր.
01/08/1985- 21/08/1986թթ.` Կապանի "Ռելե"-ի գործարան. Իրավաբան.
08/09/1986-01/09/1987թթ.` Ղափանի N 27 միջն. գիշերօթիկ դպրոց. Դասատու-դաստիարակ.
28/08/1987- 01/02/1991թթ.` Ղափանի N10 միջն. դպրոց. պատմության ուսուցիչ.
25/01/1991- 01/04/1994թթ.` Շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ
01/04/1994- 22/08/1995թթ.` Շրջանային ժողկրթբաժին. մեթոդ.կաբինետի վարիչ.
31/08/1995- 13/06/1996թթ.` Ղափանի N 9 միջն. դպրոց. պատմության ուսուցիչ.
13/06/1996թ-ից` ՀՀ Սյունիքի մարզպետարան. ընդհանուր բաժնի վարիչ.
01/05/1999թ.-ից` ՀՀ Սյունիքի մարզպետարան. մարզպետի խորհրդական.
06/12/2002թ.-31/10/2021թ․`  ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

2021թ․ նոյեմբերի 1-ին նշանակվել է Սյունիքի մարզպետարանի քարտուղարության պետի պաշտոնում։

15․06․ 2023թ․ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ։ 

Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 3 դուստր:

Գործառույթներ / իրավասություններ

Քարտուղարության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Քարտուղարության պետը՝
ա/ նախապատրաստում է Քարտուղարության գործունեությանն առնչվող Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
բ/ կազմակերպում և կառավարում է Քարտուղարության բաժինների գործունեությունը.
գ/ կազմակերպում է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Մարզպետին ներկայացվող որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի խմբագրումը.
դ/ կազմակերպում է գործավարության պահանջների կատարումը.
ե/ կազմակերպում է փաստաթղթերի ժամանակին կատարման նկատմամբ հսկողությունը, դրանց վերլուծությունը և համապատասխան տեղեկանքների կազմումը.
զ/ կազմակերպում է Մարզպետարան մուտք գործած պաշտոնական թղթակցությունների ընդունումն ու գրանցումը.
է/ կազմակերպում է փաստաթղթերի խմբավորումը գործերում, գործերի պատրաստումը պահպանության հանձնելու համար.
ը/ կազմակերպում է արխիվացման աշխատանքները.
թ/ կազմակերպում է նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, Մարզպետի որոշումների, կարգադրությունների և Աշխատակազմի ղեկավարի հրամանների օրինակների հանձնումը Մարզպետարանի արխիվ.
ժ/ կազմակերպում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների հաշվառումը և պահպանումը.
ժա/ կազմակերպում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների առաքումը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, դրանց վերաբերյալ դիտողությունների դեպքում` ապահովում օրենսդրության պահանջներին համապատասխանեցումը.
ժբ/ կազմակերպում է Մարզպետարան մուտք գործած` քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը, վերլուծությունը և հաշվետվությունների ներկայացումը ՀՀ կառավարություն.
ժգ/ կազմակերպում է Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզխորհրդի նիստերի նախապատրաստման և արձանագրման աշխատանքները.
ժդ/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմում-գանգատների և առաջարկությունների՝ սահմանված կարգով քննարկումը.
ժե/ կազմակերպում է Մարզպետի, նրա տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի կողմից համապատասխան մակագրություններով թղթակցությունների ստացումը և դրանց գրանցումը մատյաններում և ստորագրությամբ հանձնումը կատարողներին.
ժզ/ կազմակերպում է հանձնարարականների կատարման ժամկետը լրանալու մասին կատարողներին հիշեցման տեղեկանքի` շաբաթական մեկ անգամ տալը, իսկ կատարման ժամկետը լրանալու դեպքում` ահազանգման տեղեկանքի տալը` տեղեկացնելով Աշխատակազմի ղեկավարին.
ժէ/ կազմակերպում է Մարզպետարանի վարչական շենքի, մյուս շինությունների շահագործումը, ընթացիկ և հիմնական նորոգումները.
ժը/ կազմակերպում է շենք-շինությունների պահպանությունը, լուսավորության, ջրամատակարարման, սանհանգույցների անխափան աշխատանքը.
ժթ/ կազմակերպում է Մարզպետարանի էլ. էներգիայի խնայողական սպառման, հեռախոսային, փոստային կապի բնականոն աշխատանքների ապահովումը.
ի/ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացված հայտերի համաձայն կազմակերպում է գրասենյակային ապրանքներով, կենցաղային սարքավորումներով, տնտեսական գույքով, վառելիքաքսուքային նյութերով ապահովումը.
իա/ կազմակերպում է Մարզպետարանի նյութական արժեքների գույքագրումը, շահագործումը, ներկայացնում առաջարկություններ նյութատեխնիկական միջոցների ձեռք բերման ուղղությամբ.
իբ/ կազմակերպում է Մարզպետարանի արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման, ֆինասատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային սպասարկման աշխատանքները.
իգ/ Աշխատակազմի կարիքների համար գնման ենթակա ապրանքների աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով կազմակերպում է տարեկան և եռամսյակային հայտերի ներկայացումը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
իդ/ կազմակերպում է Աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշիվների նախապատրաստումը.
իե/ կազմակերպում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերումն ու հաշվառումը, միջոցներ ձեռնարկում Մարզպետարանում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
իզ/ կազմակերպում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկման աշխատանքները.
իէ/ կազմակերպում է Մարզպետարանի ինտերնետային կայքի պատրաստումը և շահագործումը, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի սպասարկումը.
իը/ կազմակերպում է Մարզպետարանի համակարգչային տեխնիկայի սպասարկումը.
իթ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լ/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լա/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լբ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Քարտուղարության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լգ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լդ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային ծրագրերը.
լե/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լզ/ ստորագրում է Քարտուղարության անունից պատրաստվող փաստաթղթերը.
լէ/ Քարտուղարության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լը/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Քարտուղարության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լթ/ Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Քարտուղարության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10