Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Հունան Պողոսյան

Հունան Պողոսյան

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 60) 51 78 22

Կենսագրություն

Ծնվել է 1964թ. մայիսի 30-ին Երևան քաղաքում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի  որակավորմամբ:
1982-1984թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1991-1993թթ. աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում՝ որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
1993-1995թթ.՝
 Մաշտոցի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
1995-1996թթ.` Քրեական հետախուզության  վարչությունում
՝ որպես պետի տեղակալ,
1996-1999թթ.` Քրեական հետախուզության  վարչության  պետ,
1999-1999թթ.` Մաշտոցի ՆԳ բաժնի պետ,
1999-2000թթ.` Կենտրոնական ՆԳ բաժնի պետ,
2000-2001թթ.` Արաբկիրի ՆԳ բաժնի պետ,
2001-2004թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչությունում
՝ որպես պետի օպերատիվ գծով տեղակալ,
2004-2008թթ.` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:
2008-2010թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:
2010 թ. նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
2018 թվականի մայիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ  ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

2018թ. հոկտեմբերի 16-ի ՀՀ կառավարության 1129-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ:

Պարգևատրվել է
ՀՀ Նախագահի հրամանագրերով՝

• Արիության մեդալով (1998 թ.),
• Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով (2006 թ.),
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2011 թ.),
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016 թ.):

Պարգևատրվել է նաև  ՀՀ վարչապետի հուշամեդալով (2012 թ.), ՀՀ ոստիկանության,  ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով,  ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ Մարտական ծառայության մեդալով (2006 թ.):

ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով:

ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 15-ի հրամանագրով շնորհվել է «ոստիկանության գեներալ-լեյտենանտ» կոչում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Անկուսակցական է:

Գործառույթներ / իրավասություններ

Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (160-րդ հոդված, մաս 1-ին, մաս 2-րդ), «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով։

Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:

·         Մարզպետը`

1) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.

2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.

3) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.

4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.

5) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.

8) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.

9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.

11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.

12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը` վերջինիս դիմելու դեպքում:

3. Մարզպետն ընդունում է որոշումներ:

4. Մարզպետի կատարած աշխատանքները ենթակա են գնահատման:

5. Մարզպետի կատարած աշխատանքների գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը:

·         Մարզպետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կառավարությունը:

                Մարզպետի վրա տարածվում են Կառավարության անդամին ներկայացվող պահանջները և անհամատեղելիության պահանջները:

Մարզպետն իր իրավասության սահմաններում տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում իրականացնում է իր աշխատակազմի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգելու միջոցով` ապահովելով մարզային նշանակության խնդիրների լուծմանն ուղղված փոխհամաձայնեցված գործողությունների կատարումը:

·         Մարզպետը մարզի տարածքում Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում է հետևյալ հիմնական բնագավառներում`

1) ֆինանսների.

2) քաղաքաշինության.

3) տրանսպորտի և ճանապարհաշինության.

4) գյուղատնտեսության և հողօգտագործման.

5) կրթության.

6) առողջապահության.

7) սոցիալական պաշտպանության.

8) մշակույթի, սպորտի և երիտասարդության.

9) շրջակա միջավայրի պահպանության.

10) պաշտպանության.

11) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության.

12) տնտեսության զարգացման:

 Մարզպետը ֆինանսների բնագավառում`

1) սահմանված կարգով մշակում և լիազորված մարմնի միջոցով Կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի նախագծերի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.

2) վերահսկում է պետական բյուջեով մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը.

3) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը.

4) մեթոդական օգնություն է տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:

 Մարզպետը քաղաքաշինության բնագավառում`

1) լիազորված մարմնի միջոցով սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.

2) հանդես է գալիս մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ.

3) մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.

4) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի պետական մարմին.

5) կատարում է մարզի քաղաքաշինական գործունեության մշտադիտարկում: 

 Մարզպետը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում`

1) Կառավարության սահմանած կարգով համաձայնություն է տալիս միջմարզային, ներմարզային, ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերին.

2) ապահովում է մարզային (տեղական) նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը.

3) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մարզպետը գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը.

2) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.

3) մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.

4) մասնակցում է մարզի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, հակաանասնահամաճարակային պետական ծրագրերի և կարանտինային միջոցառումների իրականացման աշխատանքներին.

5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:


 Մարզպետը կրթության բնագավառում`

1) մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատություններում իրագործում է պետական հանրակրթական ծրագրեր.

2) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը.

3) ապահովում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.


 Մարզպետը առողջապահության բնագավառում`

1) իրագործում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, ինչպես նաև ապահովում է արդյունավետ բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.

2) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատանքը.

3) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

4) որոշում է մարզի տարածքում զանգվածային հիվանդությունների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու և դրանք չեղյալ հայտարարելու հարցերը.

5) մասնակցում է մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.

6) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ: 

 Մարզպետը սոցիալական պաշտպանության բնագավառում`

1) ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.

2) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.

3) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

4) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 Մարզպետը մշակույթի և սպորտի բնագավառներում`

1) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, ինչպես նաև մարզային մշակութային և սպորտային, պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.

2) մասնակցում է մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում պետական քաղաքականության իրականացմանը մարզի տարածքում.

3) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.

4) ապահովում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային կազմակերպությունների կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

5) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 Մարզպետը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում`

1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում: 

 Մարզպետը պաշտպանության կազմակերպման բնագավառում`

1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը.

2) իրականացնում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում իրեն վերապահված լիազորություններ.

3) մասնակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման գործընթացին.

4) իրականացնում է իր աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.

5) համապատասխան իրավիճակներում ապահովում է անհրաժեշտ աշխատանքային ռեժիմի փոխադրման աշխատանքների կատարումը.

6) մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ուղղված աշխատանքներին: 

 Մարզպետը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում`

1) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնածին աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.

2) մասնակցում է հանրապետական ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.

3) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման աշխատանքներին.

4) իր իրավասության սահմաններում հանձնարարականներ է տալիս մարզում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառների պետական կառավարման համակարգի մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին.

5) հաստատում և գործողության մեջ է դնում մարզի քաղաքացիական պաշտպանության, խաղաղ ժամանակից պատերազմականի փոխադրելու պլանները:

 Մարզպետը տնտեսության զարգացման բնագավառում`

1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է տնտեսության զարգացման բնագավառում Կառավարության քաղաքականությունը.

2) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության մշակումը և մշտադիտարկման իրականացումը.

3) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը.

4) ապահովում է մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը.

5) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված առաջարկությունները լիազորված մարմին ներկայացնելը: 

 

Մարզպետին կից խորհրդակցական մարմինները

 1. Մարզում Կառավարության տարածքային քաղաքականությունը արդյունավետ իրագործելու նպատակով մարզպետը կարող է ձևավորել իրեն կից գործող խորհրդակցական մարմիններ:

2. Մարզպետին կից, որպես խորհրդակցական մարմին, գործում է մարզի խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37