Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

-----------------

-----------------

Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 284) 5 11 86

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին։
Գործակալության պետը`
ա/ ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատվություն է կրում Գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառությունների իրականացման համար.
բ/ իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս Է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ/ հաստատում է նպաստի նշանակման , մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
դ/ իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ե/ իրականացնում է աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.
զ/ մասնակցում է ՀՀ Սյունիքի մարզի, գործակալության սպասարկման տարածքի, այդ տարածքի համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին։
է/ ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավություններ, սոցիալական աջակցության մատչելիության և կողմնորոշվածություն դեպի սպասարկվողների անհատական պահանջմունքները.
ը/ աջակցում է անօթևան անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու գործում.
թ/ մասնակցում է թափառաշրջիկության և մուրացկանության խնդիրների վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
ժ/ Գործակալություն դիմած անձանց ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.
ժա/ հաշվառում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տուն-ինտերնատներ տեղավորելու հարցով դիմած անձանց, ուսումնասիրում նրանց ընտանեկան ու նյութական պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
ժբ/ հաշվառում է Գործակալության սպասարկման տարածքում բնակվող հաշմանդամներին և օժանդակում նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը.
ժգ/ ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների /նրանց ընըանիքների/ մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
ժդ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժե/ ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ/ նախապատրաստում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
ժէ/ մշակում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագրերը.
ժը/ Գործակալության լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժթ/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու համար։
ի/ Աշխատակազմի ղեկավարին ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իա/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Գործակալության պետը ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 17:29:07