Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Նարե Ղազարյան

Նարե Ղազարյան

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

էլ. փոստ

28-78-22, (0285) 5-20-10 0285 4 09 39

Կենսագրություն

 

Ծնվել է 1990թ. հունվարի 11-ին Սյունիքի մարզի Շիկահող գյուղում:

Կրթություն

1996-2004թթ. սովորել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, 2004-2006թթ. սովորել և ավարտել է Շիկահողի միջնակարգ դպրոցը:

2006-2010թթ. սովորել և ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը`  ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի որակավորում (մասնագիտությունը` միջազգային հարաբերություններ):

Աշխատանքային գործունեություն

01/08/2012 - 01/06/2015՝   ՀԿԽԸ Սյունիքի մարզային մասնաճյուղ, ծրագրերի բաժնի համակարգող, տնօրենի օգնական,

04/10/2016 – 2018՝  Սյունիքի մարզի Շիկահող համայնքի ղեկավար,

2018 - 01/09/2021՝  Կապան համայնքի Շիկահող գյուղի վարչական ղեկավար։

ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 27-ի թիվ 591-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնում:

Այլ տվյալներ

2019 թվականից  «Էկո Համայնք» համայնքային զարգացման ՀԿ-ի հիմնադիր նախագահն է։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Կուսակցական պատկանելիություն

Անկուսակցական

 

Գործառույթներ / իրավասություններ

Նարե Ղազարյանին վերապահված են մարզպետի կողմից իրականացվող տարածքային քաղաքականության և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կատարվող աշխատանքների համակարգման լիազորությունները հետևյալ բնագավառներում`

1) գյուղատնտեսության

2) բնապահպանության

3) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության

4) առողջապահության

5) սոցիալական ապահովության։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29