Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ` Նունե Գևորգյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 35 10   էլ. փոստ

5. Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում՝

5.1 Առողջապահության բնագավառում՝

5.1.1) նախապատրաստում է Մարզպետի որոշումների, գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման, նախապատրաստում է իրավական (վարչական) ակտերի նախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

5.1.2) կազմակերպում է պետական առողջապահական ռազմավարական և նպատակային ծրագրերի իրականացման գործընթացը.

5.1.3) կազմակերպում է բնակչության սանիտարաէպիդեմիոլոգիական անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

5.1.4) վերահսկողություն է սահմանում առողջապահական համակարգի կողմից մատուցված ծառայությունների որակի նկատմամբ.

5.1.5) ԱԱՊ ոլորտում վերահսկողություն է սահմանում համակարգի կողմից կանխարգելիչ՝ սկրինինգային և իմունոպրոֆիլակտիկ միջոցառումների իրականացման նկատմամբ.

5.1.6) մոր և մանկան առողջության բնագավառում նպաստում է ոլորտը բնութագրող հիմնական ցուցանիշների բարելավմանը.

5.1.7) ուսումնասիրում է բնակչության առողջության, հիվանդացության, հաշմանդամության, կյանքի միջին տևողության և մահացացության ցուցանիշները, իրականացնում է դինամիկ վերլուծություն և ներկայացնում առաջարկություններ և համապատասխան ծրագրեր.

5.1.8) վերահսկում է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացը.

5.1.9) վերահսկողություն է սահմանում բժշկական թափոնների ոչնչացման գործընթացի նկատմամբ.

5.1.10) վերահսկողություն է սահմանում տեսչական մարմինների կողմից առողջապահական համակարգում բացահայտված թերությունների շտկման գործընթացի նկատմամբ.

5.1.11) ուսումնասիրում է կազմակերպությունների ֆինանսական միջոցների ծախսման տարեկան նախահաշիվները, հաստիքացուցակները, վճարովի ծառայությունների գնացուցակները և ներկայացնում մարզպետի հաստատմանը.

5.1.12) իրավասությունների սահմաններում ուսումնասիրում է համակարգի կազմակերպությունների կողմից ծախսվող ֆինանսական միջոցների արդյունավետությունը.

5.1.13) կազմակերպում է կազմակերպություններին պատկանող անշարժ գույքի հետ կապված բոլոր գործառույթները.

5.1.14) կազմակերպում է բժշկական հաստատությունների ղեկավարների ընտրության նպատակով իրականացվող մրցույթային գործընթացը.

5.1.15) կազմակերպում է բժշկական կադրերի հետդիպլոմային շարունակակն կրթման գործընթացը.

5.1.16) կազմակերպում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված գնումներով և հումանիտար օգնությամբ ձեռք բերված դեղորայքի մարզ տեղափոխելու և բաշխելու գործընթացը.

5.1.17) ապահովում է մարզի տարածքում արձանագրված դեղերի անհայտ կողմնակի ազդեցության բոլոր դեպքերի մասին տեղեկատվության ներկայացումը կառավարության կողմից լիազորված մարմնին.

5.1.18) կազմակերպում է արտակարգ և ռազմական դրության ժամանակ բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործընթացը.

5.1.19 ) ապահովում է առողջապահության ոլորտին վերաբերվող իրավական ակտերի կիրառկումը.

5.1.20) ապահովում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և մարզի տարածքում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային կազմակերպությունների հետ.

5.1.21) համակարգում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մարզի ուղեգրող հանձնաժողովներին հատկացված չափաբաժինների համաձայն բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություննեում ստեղծված ուղեգրող հանձնաժողովիների ուղեգրումային գործընթացը.

5.1.22) պարբերաբար լրատվամիջոցների միջոցով իրականացնում է իրազեկման գործընթաց՝ առողջապահական հարցերի շուրջ:

5.2 Սոցիալական ոլորտի բնագավառ։

5.2.1) ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.

5.2.2) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.

5.2.3) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.

5.2.4) իրականացնում է մշտադիտարկում՝ բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.

5.2.5) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.

5.2.6) աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման և վճարման կազմակերպման աշխատանքներին.

5.2.7) կազմակերպում է մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրմանը, դրանց տրամադրմանը համապատասփան մարմիններին և կազմակերպում այդ ծրագրերի իրականացումը.

5.2.8) ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ և սոցիալական աջակցության մատչելիություն.

5.2.9) օժանդակում է մարզի տարածքում բնակվող հաշմանդամների հաշվառմանը և նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը.

5.2.10) իրավասությունների շրջանակներում համագործակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություննեի հետ և ներկայացնում է առաջարկություններ.

5.2.11) նպաստում է սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը.

5.2.12) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասությանը պատկանող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի /համաձայնագրերի/ նախագծերի մշակմանն ու քննարկանը.

5.2.13) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց` Վարչությանը հասցեագրված սոցիալական ոլորտին վերաբերվող նամակների /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ/ քննարկումը և օրենքով սահմանված ժամկետում ապահովում դրանց ընթացքը.

5.2.14) իր իրավասության սահմանում նպաստում է սոցիալական աջակցության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացմանը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ձևավորված խորհուրդների միջոցով.

5.2.15) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզում.

5.2.16) ուսումնասիրում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը մարզում.

5.2.17) տարեկան հաշվետվություն է ներկայացնում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության համա¬կարգման լիազոր մարմնին՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ, և տալիս առաջարկություններ հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին.

5.2.18) ոստիկանության համապատասխան բաժնի ծառայողների հետ` համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) նկատմամբ.

5.2.19) մասնակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և նրա ընտանիքի վերաբերյալ (բազմամասնագիտական) քննարկումներին.

5.2.20) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների Նորք տեղեկատվավերլուծական համակարգի «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգը, դրանում հաշվառելով՝

ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին կենտրոնացված հաշվառման վերցնելու համար.

բ. ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես որդեգրողի թեկնածու և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու համար.

գ. որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների մասին տվյալները ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին կենտրոնացված հաշվառման վերցնելու համար.

դ. խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես խնամատար ծնողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում և լրացնում խնամատար ծնողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

ե. մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտում կատարած անչափահասներին, հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին (ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն)

զ. սոցիալապես անապահով ընտանիքների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում գտնվող երեխաներին.

5.2.21) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը.

5.2.22) մասնակցում է դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը.

5.2.23) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմնին ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն` երեխային ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, վերցնելու և երեխայի ժամանակավոր տեղավորումն անհապաղ ապահովելու հարցում.

5.2.24) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում.

5.2.25) ոստիկանության համապատասխան բաժնի ծառայողների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում համապատասխան հաստատություններ, պաշտպանում՝ անչափահասների իրավունքներն ու շահերը.

5.2.26) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության) վերաբերյալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից տրամադրած նախնական եզրակացության լրիվ, օբյեկտիվ և համակողմանի ուսումնասիրություն և ստացված փաստաթղթերի ու տեղեկատվության համադրման, վերլուծության արդյունքում կազմում եզրակացություն՝ երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության) վերաբերյալ լիազոր մարմնին,

5.2.27) որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից տրված` որդեգրել ցանկացող անձ հաշվառելու վերաբերյալ նախնական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն,

5.2.28) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց, և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից տրված` խնամատար ծնող հաշվառելու վերաբերյալ նախնական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում տալիս է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն,

5.2.29) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողի կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի հիման վրա, միասնական սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի կողմից տրված ուսումնասիրության արդյունքում տալիս է եզրակացություն՝ (դրական կամ բացասական).

5.2.30) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ տիպի հաստատություն ուղեգրելու հնարավորության մասին անհրաժեշտ փաստաթղթերը, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից տրված նախնական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում տրամադրում է լիազոր մարմնին.

5.2.31) դատարան է ներկայացնում ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումները.

5.2.32) ներկայացնում է երեխաների իրավունքերի պաշտպանության ոլորտի գործունեության մասին տարեկան հաշվետվություն՝ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53