Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Իրավաբանական բաժնի պետ` ———— —————————

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 36 19   էլ. փոստ

Բաժինը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) ուսումնասիրում է Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրային (բաժնետիրական) ընկերությունների տնօրենների ընդունած իրավական ակտերը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում դրանք գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար.
7) ստուգում Է Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի իրավաչափությունը.
8) մասնակցում է համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների, համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության իրականացման աշխատանքներին.
9) անհրաժեշտության դեպքում իրականացնում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացման կամ կասեցման աշխատանքները.
10 )վարում է իրավական ակտերի հաշվառման մատյանները` ըստ իրավական ակտերի տեսակների.
11) ապահովում է մարզպետարանի աշխատակազմի, մարզի համայնքների և մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների իրավական աջակցությունը.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59