Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ ` Նարեկ Դավթյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374) 285 4 42 06   էլ. փոստ

Վարչությունը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը.
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) սահմանված կարգով մշակում և մարզպետի միջոցով կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` Մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև Մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
7) ներկայացնում է առաջարկություններ պետական բյուջեով Մարզին հատկացված միջոցների տնօրինման վերաբերյալ, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը.
8) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը.
9) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում.
10) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.
11) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործունեություն, այդ թվում՝ ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում՝ բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ֆինանսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում, ինչպես նաև ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործման ապահովում.
12) իրականացնում է ներքին աուդիտ, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտում և դրանց ճշգրտման ապահովում, ֆինանսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ.
14) կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային ցուցակների և ծախսերի նախահաշիվների ստուգման և հաստատման գործընթացը.
15) համակարգում է Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները.
16) իրականացնում է Մարզպետարանի աշխատակազմի կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների ձեռք բերման աշխատանքների պատասխանատու ստորաբաժանաման լիազորություններ.
17) իրականացնում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքները,
18) վերահսկողություն է իրականացնում Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
19) աջակցում է Մարզի համայնքներին` գույքահարկի և հողի հարկի հավաքագրման, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ապառքների գանձման աշխատանքներին.
20) իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
21) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է ֆինանսական հսկողություն Մարզի համայնքներում.
22) անհրաժեշտության դեպքում վերլուծում և Մարզպետին առաջարկություն է ներկայացնում մարզային ենթակայության բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
23) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Ֆինանստնտեսագիտական բաժնի պետ` Մարինե Աբգարյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 88

Հաշվապահական հաշվառման բաժին
Հաշվապահական հաշվառման բաժնի պետ` --- ------

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 90

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-05-31 16:55:03