Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ ԵՎ տեղեկանքներ

Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

ՀՀ Սյունիքի մարզի Սյունիքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով մրցույթ անցկացնելու վերաբերյալ

 Հայտարարություն

ՀՀ Սյունիքի մարզի Սյունիքի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր՝ 3.1-1/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

         Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիք համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիքի համայնքապետարանի աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.Հայաստանի

Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիքի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-1)

        Ապահովում է Աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը, աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների հերթագրում` ընդունելության համար, մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան, իրականացնում է ուսումնասիրություններ Համայնքի գործունեության հետ կապված իրավական խնդիրների վերաբերյալ և ներկայացնում տեղեկատվություն:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է.

          Առնվազն միջնակարգ կրթություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

        Մրցույթը կանցկացվի 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ժամը 11.00-ին Սյունիքի համայնքապետարանի շենքում հասցե՝ գյուղ Սյունիք, Ներքին թաղ, շենք 10): Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ` քաղաքացիներ/:

Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,

տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,

անձնագրի պատճենը:

         Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն իրենց ցանկությամբ Աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն են հանձնում անձամբ` ներկայացնելով անձնագիր: Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

        Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2016 թվականի նոյեմբերի 24-ը, մինչև ժամը 18.00-ը:

       Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները փաստաթղթեր հանձնելու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատակազմ (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Սյունիք, Ներքին թաղ, շենք 10, հեռ.` 093-913672 կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հասցե՝ ՀՀ ք.Կապան, Գ.Նժդեհի 1. Հեռ.՝ 0285-23550):

Հայտարարված է` 08.11.2016

Վերջին ժամկետը` 24.11.2016

Հասցե` ք. Կապան, Գ. Նժդեհի 1



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47