Մարզպետարան
Մարզպետարանի մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Սյունիքի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին։ Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում պետական կառավարումն իրականացնում է Սյունիքի մարզպետը` մարզպետարանի միջոցով։
ՀՀ Սյունիքի մարզպետն է Հունան Պողոսյանը, նշանակվել է 2018թ. հոկտեմբերի 16-ի ՀՀ կառավարության 1129-Ա որոշմամբ:
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետներ.
- Աբրահամյան Սուրեն Ջահանգիրի 1996-1998 թթ.
- Նավասարդյան Ռոմա Շմավոնի 1998-2000 թթ.
- Բարսեղյան Էդիկ Սամսոնի 2000-2004 թթ.
- Խաչատրյան Սուրիկ Սերգեյի 2004-2013 թթ., 2014-2016 թթ.
- Հակոբյան Վահե Մաքսիմի 2013-2014թթ.
- Հակոբյան Վահե Ալբերտի 2016-2018թթ․
- Համբարձումյան Կարեն Հովհաննեսի 2018թ. հունիս - 2018թ. հոկտեմբեր:
Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով։ Տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում մարզպետն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:
Մարզպետը գլխավորում է մարզպետարանը,որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը: Մարզպետը ունի տեղակալներ, խորհրդականներ և օգնականներ:
Մարզպետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառված են նրա կառուցվածքային ստորաբաժանումները՝ 6 վարչություն, քարտուղարություն, 8 ինքնուրույն բաժին և 4 առանձնացված ստորաբաժանումներ (ՍԱՏԳ-ներ)։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և մարզային ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններ ։
Մարզպետարանի կանոնադրության համաձայն` կանոնակարգվել են մարզպետի տեղակալների և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։ Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններին ու աշխատանքային ծրագրերին համապատասխան։
2013թվականից մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար սահմանվել է 144 հաստիքային միավոր, որից քաղաքացիական ծառայության պաշտոն է 115-ը ։
- ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի կազմ
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի կառուցվածք
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի հաստիքացուցակ
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի հաստիքացուցակն ըստ աշխատակիցների
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգ
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, 3301, ք. Կապան, Գ. Նժդեհի 1.
Հեռ. (+374 60) 517822 , (+374 285) 4 4291
Ֆաքս. (+374 60) 517830
Կայք` http://syunik.mtad.am
Էլ.փոստ` syunik@mta.gov.am