Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Մարզպետարանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ 

Սյունիքի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականից` <<ՀՀ վարչատարածքային բաժանման մասին>> օրենքի համաձայն։ Սյունիքի մարզպետարանը ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացնում է պետական կառավարում։ Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի`<<Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին>>հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում պետական կառավարումն իրականացնում է Սյունիքի մարզպետը` մարզպետարանի միջոցով։
ՀՀ Սյունիքի մարզպետ` Հակոբյան Վահե Ալբերտի - նշանակվել է ՀՀ կառավարության 2016թ հոկտեմբերի 6-ի 1006-Ա որոշմամբ
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետներ.
o Աբրահամյան Սուրեն Ջահանգիրի 1996-1998 թթ
o Նավասարդյան Ռոմա Շմավոնի 1998-2000 թթ
o Բարսեղյան Էդիկ Սամսոնի 2000-2004 թթ
o Խաչատրյան Սուրիկ Սերգեյի 2004-2013 թթ, 2014-2016 թթ
o Հակոբյան Վահե Մաքսիմի 2013-2014թթ
Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով։ Տարածքային քաղաքականությունը համապատասխան բնագավառներում մարզպետն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:
Մարզպետը գլխավորում է մարզպետարանը,որի միջոցով իրականացնում է մարզում պետական կառավարումը: Մարզպետը ունի տեղակալներ, խորհրդականներ և օգնականներ:
Մարզպետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառված են նրա կառուցվածքային ստորաբաժանումները՝ 6 վարչություն, քարտուղարություն, 8 ինքնուրույն բաժին և 4 առանձնացված ստորաբաժանումներ (ՍԱՏԳ-ներ)։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային կազմակերպություններ և մարզային ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններ ։
Մարզպետարանի կանոնադրության համաձայն` կանոնակարգվել են մարզպետի տեղակալների և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։ Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններին ու աշխատանքային ծրագրերին համապատասխան։
2013թվականից մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար սահմանվել է 144 հաստիքային միավոր, որից քաղաքացիական ծառայության պաշտոն է 115-ը ։

  

 

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, 3301, ք. Կապան, Գ. Նժդեհի 1.
Հեռ. (+374 60) 517822 , (+374 285) 4 4291
Ֆաքս. (+374 60) 517830
Կայք` http://syunik.mtad.am  
Էլ.փոստ` syunik@mta.gov.am

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 17:18:39