Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

10.09.2021

 Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված մարզում ՔՈՎԻԴ19-ի դեմ պատվաստումների գործընթացին, վիճակագրությանն ու հետագա անելիքներին՝ կապված հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հակահամաճարակային նոր կարգավորումներին։ Հրավիրված էին մարզի բուժհաստատությունների, ՀՀ ԿԵ տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ, ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի, մարզպետարանի ու ՏԻՄ պատասխանատուներ։ Խորհրդակցությունը վարում էին Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանն ու Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը։

Քննարկվեցին գործընթացին առնչվող կազմակերպական, տեխնիկական ու աշխատանքային մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ, ինչպես նաեւ ներկաները խոսեցին խնդիրներից ու լուծումներ առաջարկեցին, որոնք մարզպետարանը կհամակարգի ու կներկայացնի պետական համապատասխան կառույցներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37