Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
10.09.2021
Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված մարզում ՔՈՎԻԴ19-ի դեմ պատվաստումների գործընթացին, վիճակագրությանն ու հետագա անելիքներին՝ կապված հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հակահամաճարակային նոր կարգավորումներին։ Հրավիրված էին մարզի բուժհաստատությունների, ՀՀ ԿԵ տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ, ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի, մարզպետարանի ու ՏԻՄ պատասխանատուներ։ Խորհրդակցությունը վարում էին Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանն ու Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը։