Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

10.04.2026

 

Մրցաշարն ընթանում էր երկու տարիքային խմբերով 1-ին տարիքային խմբում ընդգրկվել էին 5-9-րդ, իսկ 2-րդ խմբում՝ 10-12-րդ դասարանի աշակերտները, մարզային փուլին ընդհանուր մասնակցում էր 28 հավաքական թիմ։

1-ին տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց Վերիշենի միջնակարգ դպրոցի, 3-րդ տեղը՝ Գորայքի միջնակարգ դպրոցի թիմը։

2-րդ տարիքային խմբում հաղթողները նույն դպրոցների ավագ թիմերն էին։

Մրցաշարի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով։

Եզրափակիչ՝ հանրապետական փուլում Սյունիքի մարզը կներկայացնեն յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ զբաղեցրած թիմերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-15 17:33:05