Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
10.04.2026
Ապրիլի 10-ին Կապանում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Սյունիքի մարզային փուլը։
Այստեղ իրենց ուժերն էին չափում համայնքային փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած դպրոցական թիմերը։
1-ին տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց Վերիշենի միջնակարգ դպրոցի, 3-րդ տեղը՝ Գորայքի միջնակարգ դպրոցի թիմը։
2-րդ տարիքային խմբում հաղթողները նույն դպրոցների ավագ թիմերն էին։
Մրցաշարի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով։
Եզրափակիչ՝ հանրապետական փուլում Սյունիքի մարզը կներկայացնեն յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ զբաղեցրած թիմերը։






