Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.05.2022
Գորայք համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորայք համայնքում՝ համայնքապետարանի վարչական շենքում, ս․թ․ մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ից սկսած, կկատարի քաղաքացիների ընդունելություն։

Մայիսի 17-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին, Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամների ու վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։ Միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները նշել են Սյունիքի հանդեպ աճող հետաքրքրության ու իրենց առաջիկա ծրագրերում մարզը որպես...

ԱՅՑԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 16.05.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր անակնկալ այց է կատարել Կապանի թիվ 6 հիմնական դպրոց։ Մարզպետը շրջել է կրթօջախում, ծանոթացել դպրոցի շենքային ու կրթություն ապահովելու պայմաններին, զրուցել մանկավարժների եւ աշակերտների հետ։

Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: 4000 մետր մրցատարածությունն առաջինը հաղթահարեց և հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը Վայոց ձորի մարզի Արենու հանրակրթական դպրոցի թիմն էր, իսկ եռյակը եզրափակեց Լոռու մարզի 5-րդ ավագ դպրոցը: Պարգևատրման արարողությունը կատարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ...

ՀՅՈՒՐ ԷԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱԽ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ 13.05.2022
Մայիսի 12-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հյուրընկալել էր Կապան քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտական խորհրդի նախագահներին։ Հանդիպման նպատակն էր լսել պատանիների կարծիքները, առաջարկները դպրոցական կյանքի ու, առհասարակ, իրանց միջավայրի, հետաքրքրությունների, զբաղմունքի, պահանջմունքների մասին, քննարկել իրենց հուզող հարցերը։ Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացրեց նաեւ իր դպրոցի ԱԽ գործունեությունն ու կրթօջախի այն խնդիրները, որոնք իրենց կարծիքով առաջնային են։ Որոշվեց...

Կառավարությունը 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացնի ճանապարհների նորոգման նպատակով 13.05.2022
Այսօրվա ՀՀ կառավարության նիստում գործադիրն ընդունել է համապատասխան որոշում ՝ պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու համար: Որոշման նպատակն է՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև...