Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 27.04.2022
Ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետարանում բացվեց ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» (UN WFP) մարզային գրասենյակը։ Ծրագիրը վաղուց է գործունեություն ծավալում Սյունիքում, սրանով այն ավելի մոտեցվեց մարզին, ու տեղում կհամակարգվի կազմակերպության աշխատանքը։ Մինչ այդ մարզպետարանում համագործակցության հուշագրեր են ստորագրվել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ՊՀԾ-ի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր...

ԱՅՑ ԴՊՐՈՑ 27.04.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ու այլ աշխատակիցների հետ այցելել է Կապանի թիվ 1 հիմնական դպրոց։ Այցի նպատակը կրթօջախի շենքի ոչ բարվոք պայմաններին ծանոթանալն էր ու դրա նորոգման հետ կապված հարցերը տեղում քննարկելը։ Մարզպետը շրջայց կատարեց դպրոցի մասնաշենքերում՝ տեղում դիտարկելով խնդիրներն ու նաեւ հանդիպելով աշակերտներին։

ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԽԱՂՈՒՄ ԵՆ, ՍՈՎՈՐՈՒՄ ԵՎ ԸՆԿԵՐԱՆՈՒՄ 27.04.2022
Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում արդեն երկրորդ տարին է դպրոցականների միջեւ կազմակերպվում է «Խաղում ենք, սովորում և ընկերանում» ինտելեկտուալ խաղ-մրցույթը։ Ապրիլի 5-ին՝ Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցում, իսկ ապրիլի 26-ին Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցան խաղ-մրցույթի տարածաշրջանային փուլերը: Մարզային եզրափակիչ փուլ են անցել Սիսիանի 14 մասնակից թիմերից Լորի և Սառնակունքի միջնակարգ դպրոցներիի թիմերը և Գորիսի 15 մասնակից թիմերից Վերիշենի և Քարաշենի...

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ 26.04.2022
Այսօր Սյունիքի մարզպետարանում հանդիպել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Միջազգային սոլիդարության հիմնադրամի (Solidarity Fund PL) գործադիր տնօրեն Ալեքսանդրա Յարոշեւիչը, ծրագրի ղեկավար Աննա Ռադեցկան եւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Սյունիք ժամանած հյուրերը նպատակ ունեն ուսումնասիրել լեհական կողմի ու Սյունիքի միջեւ համագործակցության զարգացման հնարավորությունները, իսկ այցի ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունը...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ․ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ 25.04.2022
Ապրիլի 25-ին Սյունիքի մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու մարզպետարանի ենթակայությամբ գործող մարզական ու մշակութային հիմնարկների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ կրթության ոլորտը եղել է, կա ու կլինի պետականության կառուցման հիմնական հենասյուներից մեկը, եւ ներկաները շատ կարեւոր առաքելություն ունեն այս առումով։ Մարզի ղեկավարն...

ԲԱՑ ԴՌՆԵՌԻ ՕՐ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ 25.04.2022
Անց ած շաբաթ օրը «Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավը Սյունիքում էր։ Եվրոպական Միության աջակցությամբ Սիսիան համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան շրջիկ բժշկական թիմի միջոցով պատվաստվելու, ինչպես նաեւ օգտվելու այլ կարեւոր առողջապահական ծառայություններից, այդ թվում՝ սակավարյունության եւ շաքարային դիաբետի սքրինինգային ծառայություններից։ Սիսիանում էր նաեւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, որը...