Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փետրվարի 28-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ այցելել է Շուռնուխ գյուղ՝ ծանոթանալու պետական միջոցներով այստեղ կառուցվող բնակելի նոր թաղամասի շինաշխատանքներին։ Պատերազմից հետո տունը կորցրած շուռնուխցիների համար 170 քմ մակերեսով 13 տուն է կառուցվում, որոնցից չորսը շուտով պատրաստ կլինի։ Պաշտոնյաները շինարարի հետ դիտարկել են աշխատանքների ընթացքն ու մինչ այժմ արվածի արդյունքները։ Արդեն սկսվել են ներքին հարդարման աշխատանքները,...

Տակտիկական ուսումնավարժություն՝ նվիրված ՔՊ համաշխարհային օրվան 01.03.2022
Մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր ․ այդ կապակցությամբ այսօր ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը «Կապանի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հետ միասին դպրոցի տարածքում անցկացրեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Տարհանման եւ պատսպարման կազմակերպումը հակառակորդի օդուժի ռմբակոծության դեպքում» թեմայով։ Միջոցառմանը ...

ՔՆՆԱՐԿՎԵՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ 28.02.2022
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն այսօր մարզպետարանում հյուրընկալել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանին, այլ աշխատակիցների ու կազմակերպության Սյունիքի ծրագրերի պատասխանատուին։ Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները։ Հանդիպման ընթացքում Ալլա Հարությունյանը նախ հակիրճ խոսեց «Առաքելություն Հայաստան»-ի գործունեության, կատարած աշխատանքի ու նրա կողմից տրամադրվող...

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ «ՍՄԱՐԹ» ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԿԲԱՑԻ 25.02.2022
Աշխատանքային երկօրյա այցով Սյունիքում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի հետ շրջայցեր են կատարվել Կապանի, Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանի դպրոցներ։ Փոխնախարարը ծանոթացել է կրթօջախների շենքային պայմաններին, ինչպես նաեւ քննարկվել են ուսումնական գործընթացի հետ կապված հարցեր։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Ժաննա Անդրեասյանն այցելել է...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 24.02.2022
Փետրվարի 23-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանում հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության օրակարգի առաջին կետում համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի քննարկումն էր, որին անդրադարձ կատարեց մարզպետարանի Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը։ Նա ամփոփեց 2019-2021 թթ․ արդյունքները՝ նշելով, որ...

«Սյունիքի մարզում յուրաքանչյուր խնդիր՝ Մեղրիից մինչեւ Գորայք, մեր ուշադրության կենտրոնում է։ Եղել ենք մարզի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում, շրջել դպրոցներով, զրուցել բնակիչների հետ, որպեսզի խնդիրներին անձամբ ծանոթ լինենք եւ ըստ առաջնահերթության լուծում տանք դրանց», - ասում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզպետարանը որդեգրել է աշխատասենյակի պատերից դուրս աշխատելու սկբունքը։ Նշենք, որ այս օրերին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը եւ...