Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ 29.12.2021
Դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանում հյուրընկալել է ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումների եզրափակիչում Սյունիքի մարզի՝ առաջին տեղ գրաված ու գավաթակիր դարձած թիմի (Կապանի թիվ 5 եւ թիվ 13 հիմնական դպրոցների աշակերտներ) անդամներին ու մարզիչներին։ Մարզի ղեկավարը շնորհավորել է հաղթողներին ու շնորհակալություն հայտնել մարզիչներին՝ կարեւորելով աշակերտների մեջ սպորտի հանդեպ սերն արմատավորելն ու մատաղ սերնդի ֆիզիկական բարձր պատրաստականություն ապահովելը։...

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ՝ ՀՀ ԱԺ ԳԱՎԱԹԱԿԻՐ 27.12.2021
Դեկտեմբերի 23-26-ը Վանաձոր քաղաքում կայացած ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլում հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի թիմը։ Մրցումներին մասնակցում էին բոլոր մարզերի եւ Երեւան քաղաքի պատվիրակությունները: Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետեւյալ մրցաձեւերը՝ վազք 30մ բարձր մեկնարկից, վազք 60մ բարձր մեկնարկից, վազք 500մ, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքերի ծալումներ եւ ուղղումներ պառկած հենադրությունից՝...

ՊԱՐԳԵՎ՝ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻՆ 24.12.2021
Այսօր Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հակոբ Ավետյանը Սյունիքի մարզպետարանում Մարտական ծառայության մեդալ է հանձնել 44-օրա պատերազմի մասնակից, կապանցի (Եղվարդից) կամավորական Մարատ Մուրադի Մարգարյանին։ Մեդալը նա ստացել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ ազնվության համար։ Գնդապետի խոսքով, նա ու իր կապանցի մյուս կամավորական ընկերները աչքի են ընկել իրենց սխրանքով...

ՍՊԱՍՎԱԾ ՆՎԵՐՆԵՐ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ 24.12.2021
Դեկտեմբերի 23-ին Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի դպրոցականներին անմոռանալի անակնկալ մատուցեցին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Աշակերտները նախապես նամակներ էին գրել Ձմեռ պապին՝ փոխանցելով նվերների մասին իրենց երազանքները։ Պետք է նշել, որ բոլոր նամակներում մանուկներն ու պատանիները Ձմեռ պապից առաջին հերթին խաղաղություն են խնդրել։ «Ամերաբանկի» գլխամասային գրասենյակի ու Կապանի մասնաճյուղի՝ Ձմեռ պապի դեր ստանձնած աշխատակիցները...

ԱԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ 24.12.2021
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ղեկավարի հետ այսօր այցելել է Կապան-Տաթև ճանապարհի Աղվանիի հատվածում տեղադրված տաքացման կետ ու հետեւել փրկարարների աշխատանքին։ Նշենք, որ շուրջօրյա հերթապահությամբ ԱԻՆ-ի մարզային աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում ճանապարհին խցանված կամ ոչ սարքին վիճակում հայտնված մեքենաներին, դուրս բերում դրանք, իսկ ուղեւորները տեղափոխվում են տաքացման կետ ու ստանում համապատասխան օգնություն, տաք հեղուկ՝ մինչ ճամփան...

ՀԱՐԹԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԸ ՆՈՐՈԳ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃ ՈՒՆԻ 21.12.2021
Դեկտեմբերի 19-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը մասնակցեցին Հարթաշենի (Գորիս) միջնակարգ դպրոցի վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը։ Այն վերանորոգվել է «ՍՈՍ Արեւելքի քրիստոնյաներ» ֆրանսիական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ, ու արարողությանը ներկա էր նաեւ կազմակերպության ղեկավար Արամ Կայայանը։ Կարո Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին՝ կատարված աշխատանքի համար։ Նշենք նաեւ, որ մարզպետարանի...