Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ճակատեն-Ծավ հատվածի գյուղերին բենզին, դիզելային վառելիք եւ բնական գազ է մատակարարվել 17.11.2021
Սյունիքի հարցերով միջգերատեսական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետեւանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։ Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։ Այսօր շարժական մեքենայով նաեւ բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։ Բնակիչների խնդիրներին արագ...

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ ՕՊԵՐԱՏԻՎՈՐԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԳՅՈՒՂԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ 16.11.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նոյեմբերի 15-ին այցելել է Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Շիկահող ու Ճակատեն գյուղեր, հանդիպել վարչական ղեկավարներին ու բնակիչներին, տեղեկացել նրանց հուզող հարցերին ու ներկայացրել, թե այս պահին ինչպես են լուծվում գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհի փակվելուց հետո ի հայտ եկած խնդիրները։ Մինչ այլընտրանքային ճանապարհի կառուցման ավարտը մարզպետարանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աջակցությամբ անվճար դիզվառելիք ու բենզին...

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է ԳՅՈՒՂԵՐԻ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻՆ 16.11.2021
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն այսօր Սյունիքում էր ու այցելել է Կապանի այն բնակավայրեր, որոնց ճանապարհը փակ է ադրբեջանական անցակետերի տեղադրումից հետո։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ այստեղ աողջապահական համակարգի գործունեության որակին, աշխատանքներ տանել, որպեսզի բնակիչները չտուժեն ստեղծված կացությունից ու բուժսպասարկումն անխափան գործի։ Քննարկվել են տեխնիկական ու կազմակերպական մի շարք հարցեր։ Փոխնախարարը Կապանի ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 15.11.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր վաղ առավոտյան մարզպետարանում հրավիրել է խորհրդակցություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ․ նպատակը մարզի ճանապարհներին ադրբեջանական անցակետերի տեղադրումից հետո Կապան ու Գորիս համայնքների գյուղերում ստեղծված իրավիճակի քննարկումն էր ու անհրաժեշտ հրատապ աշխատանքների իրականացումը՝ խնդիրներին արագ արձագանքելու, բնակիչների կարիքների սպասարկումը կազմակերպելու համար։ Համապատասխան ոլորտները...

Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվեց «Կապանի տեխնոլոգիական կենտրոնը» 12.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվեց «Կապանի տեխնոլոգիական կենտրոն»-ը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը, Նարեկ Ղահրամյանը, Վահագն Ալեքսանյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ՀԱՊՀ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2021
Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր լրանում է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 25 ամյակը: Քառորդ դար առաջ մեր պետությունը որոշեց գնալ բնակավայրերում ինքնակազմակերպման ու ինքնակառավարման այս ճանապարհով։ Օրվա առիթով ի սրտե շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին։ Անցած տարիների ընթացքում տեղական ինքնակառավարումը դժվարին և...